Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա է դարձել Արցախում ընթացող ներքաղաքական զարգացումները, որոնք հիմնականում խաչմերուկվում են Արցախում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ, ըստ որի՝ առաջարկվում է Արցախի նախագահի թեկնածուի համար հանել օրենքով սահմանված` վերջին 10 տարում Արցախում բնակության ցենզը: Այդ փոփոխությամբ ակնկալվում է, որ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը կկարողանա մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:
Որոշ տուրիստական ընկերությունների տնօրենների ասուլիսը՝ ուղիղ:
«Սա բավականին լավ տարածված է: Հովտաշենը կենտրոնն էր, բայց Ռանչպարի ու դեպի Երևան եկող կողմերում էլ կա: Արդեն բավականաչափ բներ դատարկ են, հիմա ես չեմ կարող ասել՝ այնտեղ կեղտոտված արագիլներ կայի՞ն, թե՞ մաքուր արագիլներ էին»:
Մեկնարկել են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների միջին նորոգման աշխատանքները: «
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը:
«Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն մտածում են Պաուլո Դիբալայի ձեռքբերման մասին:
«Սա շատ լուրջ հիվանդություն է, մահացության վտանգը բարձր է: Իր վիճակն էլ օր օրի վատանում է, չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ: Ես էլ ժամանակ չունեմ: Եթե հնարավոր է՝ օգնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենի կինը՝ Նարինե Աբրահամյանը:
Այսօր Հանրային խորհրդի նիստում խորհրդի անդամ Յուրի Ջավադյանն անդրադառնալով Սևանի խնդիրներին՝ նշեց, որ լճի ափին տեղակայված են մոտավորապես 2400 ռեստորաններ, հանգստյան տներ, որոնցից 300-ը մշտապես գործում է, և դրանց աղտոտումը մեծ չափերի է հասնում, միայն լվացքի հեղուկը, որը թափվում է լիճ, պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր:
Հուլիսի 25-ին, ժամը 10:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից մեկի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ազգային պահպանողական կուսակցություն է և չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման խնդիրը կբերեինք ԱԺ, բնականաբար դեմ ենք, սա դեմ է մեր ազգային արժեքներին, այստեղ կան դրույթներ, որոնք մտահոգիչ են»:
Երիտասարդ գիտնականները հուլիսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել էին, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը, պատճառը, ըստ նրանց, Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:
«Այս տարի կարևոր մի բան տեղի ունեցավ. կառավարության հուլիսի 11-ի որոշմամբ առաջին անգամ պետական բյուջեից լուրջ գումարներ հատկացվեցին Գիտության պետական կոմիտեին՝ նորագույն սարքավորումներ ձեռք բերելու համար: Խոսքը 448 միլիոն դրամի մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 25-ին հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը:
2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տրամադրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող թվով 35 մարզիկների:
ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց կոմիտեի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները:
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում տանկային անձնակազմերի զինծառայողների զորավարժությունների շրջանակում «տանկային կարուսելի» նոր մեթոդ են կիրառել:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Կառավարության որոշմամբ լուծարվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter» միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։
Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 25-ին հայտարարել է, որ իր կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս այն բանի օգտին, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից հեռանա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ:
Հուլիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
Հուլիսի 25-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գերեզմանատան մուտքի մոտ այրվում է ավտոմեքենա և խոտածածկ տարածք:
Զորակոչով զբաղվող կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում այսուհետև կընդգրկվի նաև Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Հուլիսի 25-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի անձրևատար խողովակում կատու է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անկարայի Չանքայա շրջանում զինված հարձակման է ենթարկվել Թուրքիայում Բելառուսի դեսպանատան վարչական հարցերով ղեկավար Ալեքսանդր Պոգանշևը։ Նա ծանր վիրավորվել է և շտապ հոսպիտալացվել։ Ենթարկվել է վիրահատության: Առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման պետ Կամո Եդոյանը հանդիպել է Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ:
Շերեմետևո օդանավակայանում նավասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր: