Բաժիններ՝

Եգիպտոսից ՀՀ քաղաքացիների տեղափոխումն իրականացնելու է արտասահմանյան ավիաընկերություն

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին,  Եգիպտոսի ժամով 15:00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կվերադառնան Հայաստան:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 168.am-ի  հետ զրույցում հայտնել էր, որ ինչքան հնարավոր է՝ իրենց կողմից աջակցություն եղել է, բայց հիմնական գործը դեսպանն է անում:

Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ճի՞շտ է  այն տեղեկությունը, որ արտասահմանյան ավիաընկերություն է իրականացնելու քաղաքացիների տեղափոխումը: Նա պատասխանեց.

«Այո, դա ճիշտ է: Այլ տարբերակ չկար: Մենք նաև հայկական ավիաընկերությունների հետ ենք հանդիպել, իրենք էլ կարող էին դիմել և աջակցել, բայց տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտնեց, որ իր օգնականն ավելի ուշ կապ կհաստատի մեզ հետ ու կպատասխանի ինքնաթիռին ու ավիաընկերությանը վերաբերող հարցերին:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031