Բաժիններ՝

Նախարար Պապիկյանը և ՉԺՀ դեսպանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի ծրագրի ընթացքին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել այս ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընթացիկ հարցերը և լուծման տարբերակները համատեղ քննարկելու առումով: «Մենք շահագրգռված ենք «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությամբ և մեզ համար էական նշանակություն ունի երկուստեք պայմանագրային կետերի պատշաճ կատարումը, աշխատանքների ՝ որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցությունը դրական երաշխիքներ են տալիս ընթացիկ հարցերն արդյունավետ և արագ լուծելու համար:

Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ժամանակացույցին և համապատասխան կարգավորումներին վերաբերող հարցեր:

Չինաստանի դեսպան Թիամ Էրլունն իր հերթին կարևորել է ՀՀ ՏԿԵ նախարարության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունները և տեղեկացրել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ընթացիկ հարցերի արագ լուծման ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ այս հանդիպումը ևս խթանի աշխատանքներին նոր տեմպ հաղորդելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս