Իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ կոճապղպեղն օգնում է մաշկի զանազան խնդիրների դեպքում: Այս համեմունքն օգնում է բարելավել մաշկի տեսքը, ինչպես նաև բուժել այրվածքներն ու պայքարել պզուկների դեմ:
Հունիսի 3-ին հաղորդվել էր 68-ամյա մի կնոջ բանկային քարտից կանխիկացնելու միջոցով գումար գողանալու մասին:
32-րդ ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի մեդալները:
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի Հայրավան համայնքում անցկացվող ուժային եռամարտի առաջնությանը։ Դավիթ Հարությունյանը նախկինում ևս բազմիցս մասնակցել էր առաջնություններին՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի ռեկորդներ։
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ծաղրել է «Տոտենհեմի» երկրպագուներից մեկին:
Լոս Անջելեսում գտնվող «Գրեմմի»-ի թանգարանը դրամաշնորհի տեսքով 200.000 դոլար կհատկացնի ԱՄՆ-ում 15 մասնակցի՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններին, ինչպես նաեւ արխիվացման և պահպանման մի խումբ ծրագրերին աջակցելու համար։
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը:
Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել են Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 45-ամյա մի բնակչի կողմից ապօրինի որս կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դիմել է Օդեսայի բնակիչներին, որպեսզի օգնեն իրեն 5 թեկնածուների շարքից ընտրել Օդեսայի ղեկավարին:
Հորդանանում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը Դամասկոս) հավատարմագրերի պատճենը հանձնելու նպատակով հուլիսի 22-25-ը այցելել է Ամման։
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Լիլի» հետ՝ թիմի առաջատար Նիկոլա Պեպեի ձեռքբերման վերաբերյալ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է Կուբայի ևս 4 կազմակերպություն, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, պատկանում են Կուբայի զինված ուժերին և շահույթ են բերում վերջինիս:
Եվրոպական միության գերատեսչությունները սկսում են Արևելյան գործընկերության ապագա ռազմավարական ուղղությանը նվիրված ընդարձակ և ընդգրկուն, կանոնավոր խորհրդակցությունների շարք՝ նախապես սահմանված կառուցվածքով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ընդհատել հանգիստը Ֆորտ Բրեգանսոն նստավայրում, որպեսզի մասնակցի Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Քաիդ աս Սեբսիի հուղարկավորությանը, որը պլանավորված է հուլիսի 27-ին:
Պետությունը հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակում 2020 թվականից հեպատիտ Ց-ով տարեկան 1000 հիվանդի կապահովի անվճար դեղորայքով։ Առաջնահերթություն կտրվի այն անձանց, ում հիվանդությունը համարվում է ծանր:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է մրցաշրջանի նախապատրաստման մասին:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ, ավանդույթի համաձայն, հուլիսի 26-ին, կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտահոգություն է հայտնել թիմի խաղացողների վնասվածքների կապակցությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված նշված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Հուլիսի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Էջմիածին քաղաքի Դանղյան փողոցի բնակիչներից մեկը բակում մշակումն արգելված բույս է աճեցնում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
«Ստեղծված իրավիճակը Սահմանադրական դատարանի ճգնաժամ չէի որակի: Այդուհանդերձ, ՍԴ-ի հետ քաղաքական իշխանության բացահայտ առճակատումը, ՍԴ-ի ներսում տեղի ունեցող խմորումները խիստ խնդրահարույց են»:
ՊՍԺ-ն այժմ Չինաստանում անցկացնում է մինչմրցաշրջանային հավաքը: Ինչպես հաղորդում է փարիզյան ակումբի թվիթերյան էջը, հարձակվող Նեյմարը թիմից անկախ է մարզվում:
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:
Օրերս ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում մի կին հաղորդում տվեց, որ անծանոթ մեկը գողացել է իր դրամապանակը, որի մեջ փող ու բանկային քարտեր են եղել՝ գաղտնաբառերով։