Բաժիններ՝

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը քաղաքացիների է ընդունել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ, ավանդույթի համաձայն, հուլիսի 26-ին, կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անմիջական և բաց շփման ընթացքում նախարար Ցոլակյանը լսել է քաղաքացիների առաջարկությունները, դիմում-բողոքները: Քաղաքացիների մեծամասնությունը հանդիպման էր եկել ԱԻՆ-ում աշխատանքի անցնելու ցանկությամբ:

Նախարարը համակողմանիորեն ծանոթացավ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին, հուսադրելով՝ առավելագույնս օգտակար լինել ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031