Բաժիններ՝

«Ես անհանգստացած եմ «Ռեալում» վնասվածքների քանակից». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտահոգություն է հայտնել թիմի խաղացողների վնասվածքների կապակցությամբ:

ԱՄՆ-ում նախապատրաստական ​​հանդիպման ժամանակ վնասվածքներ են ստացել պաշտպան Ֆերլան Մենդին, կիսապաշտպաններ Բրաիմ Դիասը և Մարկո Ասենսիոն: Վերջինս շարքից դուրս է եկել երկար ժամանակով:

«Սա ինձ դուր չի գալիս: Սկզբում՝ Մարկոն, հետո՝ Ֆերլան.. Թեկուզ նրա մոտ փոքր վնասվածք է, բայց մենք չգիտենք, թե որքան ժամանակով է նա շարքից դուրս մնացել:  Նման բաներ լինում են, տեսնենք՝ որքան ժամանակում նա կվերականգնվի:

Մենք շարունակում ենք նախապատրաստվել մրցաշրջանի համար նրանց հետ, ովքեր վերադառնում են Մադրիդ:

Ես չեմ մտածում, թե ով կփոխարինի Մարկոյին: Մենք բոլորս ցնցված ենք նրա վնասվածքից»,- ասել է Զիդանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031