Բաժիններ՝

Սուլշերը Վուդվորդին խնդրել է՝  հնարավորինս  արագ ստորագրել Մագուայերին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կոչ է արել ակումբի ղեկավարությանն արագացնել «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերի տրանսֆերի ձևակերպումը:

Ըստ Sky Sports-ի տվյալների՝ այս խնդրանքով նորվեգացի մասնագետը դիմել է մանկունյանցիների փոխնախագահ Էդ Վուդվորդին: Վերջինս տվյալ պահին գտնվում է Անգլիայում և աշխատում է ակումբի տրանսֆերների վրա, հանուն ինչի նա բաց թողեց ակումբի մինչմրցաշրջանային շրջագայությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լեսթերերը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» 70 մլն եվրո արժողությամբ առաջարկը՝ ակնկալելով ֆուտբոլիստի համար ստանալ 80 մլն եվրո: Ֆուտբոլիստին հետևում է նաև «Մանչեսթեր Սիթին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031