Բաժիններ՝

Ոստիկանները տղամարդու հողամասում մեծ քանակությամբ կանեփ են հայտնաբերել

Հուլիսի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Էջմիածին քաղաքի Դանղյան փողոցի բնակիչներից մեկը բակում մշակումն արգելված բույս է աճեցնում։

Օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ծառայողները զննություն կատարեցին 57-ամյա տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով կանեփի 58 բույս։

Հայտնաբերվածը առգրավվեց ու փաթեթավորվեց, իսկ տանտերը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա հայտնածով՝ կանեփի բույսերն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031