Բաժիններ՝

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գավառի մանկատուն և ծանոթացել մսի հետ կապված իրավիճակին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել. իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը տեղում ուսումնասիրել է նաեւ մանկատան պայմաններն, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակը, բուժկետը, առանձնազրույցներ ունեցել հաստատության սաների հետ եւ ուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Մանկատուն էր մատակարարվել թերի սնունդ: Ըստ հաստատության տնօրինության՝ մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031