Բաժիններ՝

««Նապոլին» ցանկանում է ստորագրել Պեպեին». Անչելոտի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Լիլի» հետ՝ թիմի առաջատար Նիկոլա Պեպեի ձեռքբերման վերաբերյալ:

«Ակնհայտ է, որ մենք հետաքրքրված ենք Պեպեով, նրա գործակալները հիմա մեզ հետ են, և կարիք չկա դա թաքցնել: Բանակցությունները շարունակվում են, տեսնենք՝ ինչ կստացվի:

Պեպեն լայնորեն հարձակվող խաղացող է: Մենք ուզում ենք գտնել մեկին, որ կարողանա թեթևությամբ խաղալ, բայց միևնույն ժամանակ՝ ուժեղ ոտքերով»,- ասել է Անչելոտին:

«Նապոլիի» գլխավոր մարզիչը հայտնել է նաև ակումբի կողմից Խամես Ռոդրիգեսի նկատմամբ հետաքրքրության մասին:

««Ռեալը» ցանկանում է վաճառել, իսկ «Նապոլին»՝ ստորագրել ֆուտբոլիստին: Լավատեսություն կամ հոռետեսություն չկա այս բանակցություններում: Կան խաղացողներ, որոնք մեզ հետաքրքրում են»,- Անչելոտիին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս