Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:
Հոկտեմբերի 25-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Այն ժամանակ, օրինակ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար դա ԱԺ-ում «խոսելու» թեմա էր, Ֆեյսբուքում աղմուկ բարձրացնելու առիթ, իսկ հիմա ամեն ինչ նորմալ է. օրենքն է կիրառվում: Միայն թե անհասկանալի է, թե ինչո՞ւ այն ժամանակ սա օրենքի կիրարկում չէր համարվում, իսկ հիմա համարվում է: Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ էր 2016 թվականին սա Նիկոլ Փաշինյանի համար թեմա, իսկ հիմա՝ ոչ:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները վերահսկելու նպատակով զինված ուժերի զորամասեր է այցելել ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Պ.Պողոսյանը:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը չի ցանկանում գնահատականներ տալ, թե արդյո՞ք նախկին ոստիկապանպետ Վալերի Օսիպյանի հեռանալուց հետո համակարգը լավացե՞լ է, թե՞ ոչ:
«Գնալով՝ մեքենաները շատանալու են: Մեքենաների հոսքի հետ միասին՝ նաև հերթերն են ավելացել: Այդ հերթերի հարցը կարելի էր շատ հեշտ լուծել, սահմանին մեքենայի VIN կոդը ֆիքսել ու ներկրողին չստիպել մեքենայով հասնել Գյումրի: Հասկանո՞ւմ եք՝ մեքենաները Գյումրի հասնում են զուտ նրա համար, որ մեկ անգամ դրա VIN կոդը նայեն»:
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»։
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով՝ հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ոստիկանի սպանության վերաբերյալ տրվել է կոնկրետ հանձնարարական ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի ավելի լուրջ մոտենան ֆիզիկական պատրաստվածությանը և առհասարակ ծառայության կազմակերպմանը:
Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի իրադրությունը:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հավանաբար երեքշաբթի օրը մեղադրանք կառաջադրվի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այս պահին նա դեռ ունի կասկածյալի կարգավիճակ:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացրել է «պիտանելիության ժամկետի լրանալու» պատճառով։
Ցանկանում եմ տեղեկացնել ընկերներիս, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակս վերսկսել է իր գործունեությունը: Զբաղվելու եմ քրեական և վարչական գործերով:
Թուրքիայի Սանջաքթեփե շրջանի վարչակազմի ղեկավար Շեյմա Դոգյուջյուն Լոնդոնում հարձակման է ենթարկվել Սիրիայում թուրքական իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների կողմից:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, տեղի է ունենում Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա էր չորս ամբաստանյալ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով՝ ԿԲ-ում աշխատողների աշխատավարձի բարձրացում չեն նախատեսել, փոխարենը՝ նախատեսված է բնականոն աճ՝ 1,9 տոկոսով:
Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։
ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:
Պենտագոնը կենդանի ուժ եւ զրահատեխնիկա է փոխադրում Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերի շրջան:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին այցելել է Մարտունու շրջանի Խերխան գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ:
«Արցախի հարցում ստեղծված պայթյունավտանգ շիլաշփոթի մեղավորը Նիկոլն է։ Բայց արդեն ասել եմ նաեւ, որ «շալվար իջեցնողները» պակաս հրեշ չեն»։
«Եթե դուք եկել էիք փոփոխություն արձանագրելու և փողոցում չէիք ապրում, ապա պետք է շարունակեիք ապրել ձեր բնակարաններում: Շուրջ 387 միլիոն դրամ մենք տալիս ենք, որ Կառավարական առանձնատանն ապրեն Արարատը և Նիկոլը: Ի՞նչ են անում նրանք՝ շարքային քաղաքացու կյանքը բարելավելու համար, ես ոչ մի դրական տեղաշարժ, բան չեմ արձանագրել իմ և իմ շրջապատի կյանքում»:
Հոկտեմբերի 28-ին զանգվածային ուսանողական ցույցեր են տեղի ունենում Բաղդադում եւ Իրաքի մի շարք հարավային քաղաքներում:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 27-ին այցելել են հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալբերտո Ֆեռնանդեսը կոչ է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բազմամյա բանտային կալանք է կրում:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամեն ինչ անել կենսաթոշակային բարեփոխումն իրականացնելու համար, չնայած դրա պատճառով ժողովրդականություն չվայելելու սպառնալիքին:
168.am-ի հարցին, թե Թուրքիայի ուղիղ ճնշման հետևանքո՞վ է նման կանոնադրական փոփոխություն առաջացել, թուրքագետը պատասխանեց. «Այս ամեն ինչը, ինչ որ կատարվեց, պետության կողմից չէր, սա ներսից կատարված խնդիր է. չեմ կարծում, որ ինչ-որ թուրք պաշտոնյա այդքան լավ տեղյակ լինի հայ եկեղեցու աշխատաոճի մասին, որ կարողանա այդպիսի նուրբ ձևակերպում այստեղ մտցնել»:
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև:
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ Ազգային անվտանգությունում Պետական վերահսկողությունն իր հերթական ստուգումներն է կատարում, և այստեղ տարօրինակ որևէ բան չկա: