«Ինքս ունեմ այն դիրքորոշումը, որն ունի այն ղեկավարը, ով ինձ նշանակել է». Արման Սարգսյան
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը չի ցանկանում գնահատականներ տալ, թե արդյո՞ք նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հեռանալուց հետո համակարգը լավացել է, թե՞ ոչ:
«Յուրաքանչյուր ղեկավար էլ ցանկանում է, որ իր ղեկավարման ընթացքում համակարգը լավանա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ պաշտոնից հեռանալուն, նա ասաց, որ ինքն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իրենց կարծիքը հայտնել են:
Հարցին՝ Հովհաննես Քոչարյանի հայտարարությունը քաղաքակա՞ն է, նա պատասխանեց. «Ինքս ունեմ այն դիրքորոշումը, որն ունի այն ղեկավարը, ով ինձ նշանակել է: Իմ դիրքորոշումն ունեմ, բայց եկեք մոռանանք, որ ես ու առհասարակ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է»,- շեշտեց նա:
Հարցին՝ պատրա՞ստ են դրսից ընդունել համակարգի ղեկավարի, ով 25 տարեկան է, նա պատասխանեց, որ գիտի մարդիկ, որոնց 25 տարեկանի պարագայում, հնարավոր է, ղեկավարի:
«25 տարեկանը կարո՞ղ է պատգամավոր լինել, մի քիչ ընկալման խնդիր կա այստեղ, նայած, թե ով է այդ 25 տարեկանը; Այստեղ ես որևէ տրագեդիա չեմ տեսնում, տարիքը կապ չունի»,- հավելեց նա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ