Բաժիններ՝

Արման Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 27-ին այցելել են հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքեր, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

Արման Սարգսյանը հանդիպել է սահմանապահ ոստիկաններին, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին, սպառազինությանը, հետաքրքրվել ծառայության առանձնահատկություններով։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին հայրենանվեր ծառայության համար և նշել, որ նրանց թիկունքն ամուր է ծառայակից ընկերների շնորհիվ։ Իսկ որքան ամուր է սահմանապահի թիկունքը, այնքան մարտունակ է դիրքում կանգնած ծառայողը։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով բարեխիղճ ծառայության համար ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են արտահերթ կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։

Մարտական դիրքեր այցի ավարտին Արման Սարգսյանը սահմանապահ ոստիկաններին մաղթել է խաղաղություն, անփորձանք ու բարի ծառայություն։

https://www.facebook.com/armenpress/videos/414096485922437/

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031