
Արման Սարգսյանը՝ սպանված ոստիկանի դեպքի մասին

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով՝ հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ոստիկանի սպանության վերաբերյալ տրվել է կոնկրետ հանձնարարական ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի ավելի լուրջ մոտենան ֆիզիկական պատրաստվածությանը և առհասարակ ծառայության կազմակերպմանը:
«Ենթադրում եմ, որ այս դեպքն ինչ-որ չափով մեր ծառայողների կողմից այդ հանցագործություն կատարող անձանց հնարավորությունների թերագնահատումն է եղել: Նախաքննության մասով, ավելի հստակ տեղեկատվություն կարող է տալ նախաքննական մարմինը կամ դատախազությունը, բայց մենք անելիքներ տեսնում ենք: Մեր ոստիկանները, բնականաբար, պետք է ավելի լավ պատրաստված լինեն, այդ թվում՝ բոլոր հնարավոր կանխատեսումները կատարելով»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը:
Ըստ նրա՝ նման իրավիճակների լուծումը միայն ինտելեկտուալ ու գրագետ ոստիկանություն ունենալու մեջ է:
Մանրամասները՝ 168.am –ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան