Նոյեմբերի 26-ին «Մերսեդես»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Մաթևոս Եղյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ որոշեց մերժել Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը՝ քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին, որով պետք է ՍԴ-ն կարծիք հայտներ ԱԱԾ քննչական դեպարտամենտի սահմանադրականության հարցի վերաբերյալ:
Դատարանը հրապարակում է Դավիթ Սանասարյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
ԲՀԿ-ում ՀՅԴ երիտթևի ներկայացրած առաջարկը դեռևս չեն քննարկել: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քննարկում չի եղել, քանի որ ՀՅԴ երիտասարդները պատրաստվում են քննարկումներ իրականացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Հարյուրավոր ֆրանսիացի ֆերմերներ, որոնք դժգոհ են իշխանությունների ագրարային քաղաքականությունից, նոյեմբերի 27-ի առավոտյան տրակտորներով մեկնել են Փարիզ՝ անցկացնելու բողոքի ակցիա:
Ալբանիայի կառավարությունը նոյեմբերի 27-ը պաշտոնապես սգո օր է հայտարարել նախօրյակին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Koha Jone ալբանական հրատարակությունը:
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Որոշել եմ, որ այս փուլում չեմ պատասխանելու: Նաև կարծում եմ, որ այդ մակարդակում՝ «սուտ է ասում, ճիշտ է ասում», ես պե՞տք է մտնեմ դրա մեջ: Կարծում եմ՝ ես իր հետ առհասարակ բանավեճ չունեմ: Ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ: Ես իրեն զգուշացրել եմ, որ՝ մի խառնվի, մի սխալ արա, բայց ես նրա հետ բանավեճ չեմ անում»:
«Այն ամենը, ինչը նպաստում է խաղաղության տրամաբանության մեջ գործողություններ ձեռնարկելուն և բանակցությունները հենց այդպես առաջ տանելուն, ապա բոլոր քայլերն արդարացված են: Լրագրողների փոխայցերի հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների՝ Հայաստան, Արցախ և Բաքու օրերս կայացած փոխայցին:
Վտանգավոր դավադրությունը, որն Իրանում կազմակերպվել էր բենզինի գնի բարձրացման ֆոնին, հաջողությամբ չեզոքացվեց իր իսկ ժողովրդի կողմից:
Երեկ Արարատի մարզպետ, «կոկորդիլոս» մականունով Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում իբրև թե հերքել է վարսահարդարին ծեծելու մասին 168.am-ի հրապարակումը՝ մեզ մեղադրելով «ֆեյք» լուրեր տարածելու մեջ։ Ոստիկանությունն էլ՝ իր հերթին, հետևելով նրա հորդորին, որոշել է գնալ մեր հրապարակման հետքերով։
Նոյեմբերի 27-ի լուսադեմին Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքում բռնկված հրդեհի պատճառով այրվել է դպրոցի տանիքը՝ մոտ 400 քմ մակերեսով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում էր Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Տարոն Ավետիսյանի և Գևորգ Խաչատրյանի գործով դատական նիստը:
Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ՊԵԿ-ի շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հետ:
Կառավարության որոշմամբ` դեկտեմբերի 1-ից վերջնականապես կփակվեն Գյումրու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկները, Գյումրու թիվ 2 գիշերօթիկը կշարունակի գործել մինչև հունիսի 25-ը: Այդ 6 ամիսների ընթացքում Կառավարությունը կփորձի լուծել այն 43 երեխաների խնդիրը, որոնց վերադարձն ընտանիք այս պահին բացառվում է:
«Միջնորդությունն անհիմն է, ենթակա է մերժման». դատախազ Գևորգ Սարգսյան
ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է տուժել նոյեմբերի 27-ին Տեխասի Ջեֆերսոնի օկրուգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Եվրամիությունն ի վիճակի չէ իր անվտանգությունն ապահովել առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
«Համոզելու խնդիր առհասարակ չկա»,- ի պատասխան լրագրողների հարցի՝ ասել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը՝ մեկնաբանելով դասախոսներին ուղղված նախարար Արայիկ Հարությունյանի հորդորը՝ գնալ և համոզել ֆակուլտետների դեկաններին, որ Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաները պարտադիր են:
Տեսական և գործնական գիտելիքների կատարելագործելման նպատակով 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N տանկային զորամասի անձնակազմն անցկացրել է մարտական հրաձգության պարապմունքներ։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին «Teach for Armenia Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ:
ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի գլխավորությամբ, մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանի հուղարկավորությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Եվրամիությանն առաջիկա հինգ տարում սպասվում են վերափոխումներ, որոնք անհրաժեշտ են ու թելադրված ժամանակով:
Մեկնարկել է Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
«Դատավորն ինձ համար շատ անսպասելի, անակնկալ որոշում կայացրեց: Դատավորն օրենքով իրավունք ունի կողմերին պարտադրել անվճար հաշտարարի ծառայություն: Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է, կողմերը հայտարարում, ասում են, որ՝ մենք չենք ուզում հաշտվել, ինքն ասում է՝ ոչ, գնացեք հաշտարարի մոտ, փորձեք նորից հաշտության եզրեր գտնել: Այդ որոշումն ինձ համար նույնիսկ անմեկնաբանելի էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործով դատական նիստում դատավոր Արշակ Պետրոսյանի կայացրած որոշմանը, հավելելով, որ միակ մեկնաբանությունն այն է, որ անհասկանալի պատճառներով հարցը ձգձգվում է:
«Ինչպես նախկինում եմ նշել դրա մասին, այնպես էլ այսօր եմ կրկնում, որ որևէ կերպ չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը դեռևս չի մտել ԱԺ, սա է իմ միակ մեկնաբանությունը»,- նշեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք հասարակության դժգոհություններն են հաշվի առել, որ կոնվենցիայի մասին փաստաթուղթը չեն բերելու ԱԺ, որի մասին խոսել էր նաև «իմքայլական» պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել, պարզապես տեղն է փոխվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությանը, թե արգելվել է այս տարի անցկացնել Սուրբծննդյան տոնավաճառը:
168 Մամուլի տեսություն