«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 12.00-24.00 կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ռուսաստանում հայտնի սպորտային մենեջեր, մեկնաբան, նախկինում ՌԴ թիվ 1 մարզական մեդիայի՝ championat.com նորությունների ծառայության գլխավոր խմբագիր, Adidas-ի ԱՊՀ արտաքին կոմունիկացիաների տնօրեն, իսկ 2016-2018թթ.՝ bwin Russia միջազգային բուքմեյքերական ընկերության մարքետինգի տնօրեն, ներկայումս՝ Mail.Ru Group ընկերության կազմի մեջ մտնող կիբերսպորտային ESforce Holding-ի մեդիա տնօրենի պաշտոնը զբաղեցնող Նիկոլայ Պետրոսյանի հետ 168.am-ը զրուցել է հայկական ֆուտբոլի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից:
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության արգելքը կարող է հանվել 2020 թվականի առաջին կեսին: Այդ մասին գրել է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իրազեկ կառավարական մի աղբյուր: Ինչպես հայտնի է դարձել, երկրների միջեւ թռիչքների վերսկսումը կարող էր տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, սակայն դրան խոչընդոտել է Վրաստանի քաղաքական ճգնաժամը, որն ուղեկցվում է զանգվածային բողոքներով:
Նոյեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Տաշիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Լեռնահովիտ գյուղ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ երկու երիտասարդ բաց դռնով մտել են միայնակ ապրող 80-ամյա տղամարդու տուն, կպչուն ժապավենով փակել քնած ծերունու բերանն ու հյուրասենյակից 105․000 դրամ գողացել։
Գիտեք, քանի որ պետությունն ինձ վրա ուշադրություն չի դարձնում, ես էլ պետության արածների վրա ուշադրություն չեմ դարձնում ու գլուխս կախ աշխատում եմ երեխաների հետ։ Մեկ-մեկ խոսակցություններ էլ եմ լսում, թե ես երբ հացադուլ էի արել, Սերժ Սարգսյանը եկավ ու ինձ խոստումներ տվեց, դրա համար ես իրենց չեմ քննադատում, ներկաներին եմ քննադատում։ Լսում եմ ու զարմանում։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանին ես մի խնդրանքով դիմեցի, որ իմ անունով դպրոց ունենամ, անգամ դա չարեց, հիմա էլ ի՞նչ են խոսում ու շատ տեղեր պատմում, թե Սերժն ինձ ֆինանսավորել է։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ կատարած այցի շրջանակում նոյեմբերի 27-ին մասնակցել է և ելույթ ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարթերը դուրս է գրվել հիվանդանոցից՝ ներգանգային ճնշումը նվազեցնելուն միտված վիրահատությունից հետո:
Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) տխրահռչակ դարձավ Բոբ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) միջնորդությունը արգելափակելու համար, որը կոչ էր անում Սենատին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին՝ շրջանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները դիտարկել են փաստաթղթերի տպավորիչ փաթեթ, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Դավիթ Անհաղթի 8 հասցեում գտնվող «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» գործադիր տնօրեն Հրանտ Երիցյանը դեռևս մեկ շաբաթ առաջ ահազանգել էր՝ նշելով, որ հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով փլուզվել է գործարանի պարիսպը, որը գործարանին ծառայել է մի քանի տասնամյակ:
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողության երկու դեպք գրանցվեց:
Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի:
Փետրվարի 11-ին ավագ լեյտենանտ Մեսրոպ Գրիգորյանի սպանության գործն ուղարկվել է դատարան:
Gold Derby կայքի վերլուծաբանները, որն զբաղվում է զվարճանքի ոլորտում կանխատեսումներ անելով, գնահատել է, թե «Օսկար» ստանալու ինչ շանսեր ունեն այս տարվա հաջողված ֆիլմերը, ինչպես նաեւ ռեժիսորներն ու գլխավոր դերակատարները:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը։
Ավտոներկրողների ներկայացուցիչները հանդիպում են ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ․ ուղիղ. tert.am
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք խոսելու մեր կողմից փոխզիջումների մասին, որովհետև որքան բաց ենք եղել՝ հայտնելու մեր տեսակետը փոխզիջումների վերաբերյալ, այնքան Ադրբեջանն ավելի ագրեսիվացել է և ավելի մեծ նշաձողեր է սահմանել իր համար: Եվ այս պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը շատ կարևոր է և, ըստ էության, պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք կապված են մեր դիրքորոշման հետ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում է կատարել Թվիթերում՝ նշելով, որ «հեղափոխությունն արագ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։
«Ինձ սարսափեցնում են փաշինյանական ելույթները կրթության մասին». Արմեն Աշոտյան. armeniasputnik
Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին՝ իր ելույթում կարևորելով միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:
Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից առաջ է անցել արտասահմանում դիվանագիտական առաքելությունների թվաքանակով: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է AFP-ն:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորում է ոչ մի դեպքում փողոցից, մեքենաների բեռնախցիկներից և սանիտարական վատ պայմաններում գտնվող միս չգնել:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է թիմում հարմարվելու մասին: «Ես շատ ամաչկոտ եմ և լավ չեմ շփվում մարդկանց հետ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ Բագրատաշենի սահմանային անցակետում մաքսային զննության ենթարկեցին Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ժխտում է, թե Սորոսի գրասենյակը կարող է վտանգավոր լինել ՀՀ-ի համար: Օրեր առաջ 168.am-ի Pressing հաղորդաշարի ժամանակ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հարցին, թե արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակում է, պատասխանել էր՝ այո:
Սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ նոյեմբերի 28-ին լրանում է թվով 7000 օբյեկտների պահպանության վերաբերյալ ոստիկանության հետ կնքված պայմանագրի ժամկետը, որը չի երկարաձգվելու: Իսկ այս օբյեկտների պահպանությունը, ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների, վստահվելու է մասնավոր ընկերության, որի հետ կապվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունում գրանցված է աշխատանք փնտրող ավելի քան 61 հազար մարդ. Երևանում աշխատանքի տոնավաճառի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Վիճակագրական կոմիտեի սեպտեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում կա 62 հազար գործազուրկ, որոնց թիվը մոտ 2000-ով պակաս է, քան տարեսկզբին: