Ալբանիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 27-ի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջևանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։
Տղերք, ախր գիտեմ, որ «задний ход» եք դնելու։ Երբ ժամանակը գա՝ գալու եք ներողություն խնդրելու, բայց դրա տեղը չեք թողել։ Այնպես խոսեք, որ հետագայում դեմքներդ վերջնականապես չկորցնեք։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019 թվականի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել Նոր Հաճնի բնակարաններից մեկում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ ինքը կլինի միակ մարմինը, որը կտա Boeing 737 MAX հանրանավերի թռիչքային պիտանիության հավաստագրեր, որոնց շահագործումը դադարեցվել է երկու ավիաաղետից հետո:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հետհեղափոխական շրջանն այն լավագույն ժամանակահատվածը չէ, երբ կարելի է լիարժեք պաշտպանել մարդու իրավունքները։
Նոյեմբերի 27-ին 6 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի Կրետե կղզու մոտ:
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղությունները։
Երեկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում.
Օդի ջերմաստիճանի նվազման հետևանքով զգալիորեն բարձրանում է կենցաղային գազի սարքավորումների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև աճում է շմոլ գազից թունավորման դեպքերը:
Մարտի 1-ի գործով երեկվա դատական նիստով կարելի էր այդ դատավարությունը ավարտված համարել։ Երկու-երեք իրադարձությունը բավարար է խոսելու վստահության տոտալ բացակայության, օրենքի պարտության և ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին։ Դրանք այնքան նշանակալից փաստեր են, որ դրանց պետք է անդրադառնալ առանձին առանձին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուրջ 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով։
Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալաշկերտ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հողամասում գործ անելիս:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպում է ունեցել «Թալիբան» շարժման պատվիրակության հետ: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը։
Բացելով տուփը, որի վրա «ՍԵՐ» էր գրված ՀՀ քաղաքացին գտավ… «ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ձեռնարկը, որտեղ մանրամասն նկարագրված էին անսահման «սիրո» բոլոր դրսևորումները բոլոր այլախոհների հանդեպ` «ժողովրդի» տարբեր ներկայացուցիչների կատարմամբ` «sev hovaz» անունով օգտատիրոջից, մինչև «matnahardarman paraganer» օգտատեր:
Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Քարաբերդ-Ձիթհանքով ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. 45-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. 45-ամյա ուղևոր Վաչագան Մկրտչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու և զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ:
Նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ժամը 13:35-ին սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1957թ. ծնված Ս. Ա.-ն, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ,1994թ. ծնված Կ. Մ.-ն, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Զ. Կ.-ն և Շահումյանի շրջանի բնակչուհի, 1993թ. ծնված Ա. Մ.-ն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը:
Արցախի հարցում ո՞րն է ՀՀ իշխանությունների համար այն լուծումը, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Տաթևիկ Հայրապետյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը:
Նոյեմբերի 19-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Ապարանի բաժին Արագած գյուղի մի բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ երեք անձինք մահակներով մտել են իր տուն, կապկպել են իրեն, պահանջել գումար և ոսկեղեն, այնուհետև վերցնելով բանկային քարտերը՝ հեռացել են:
Սպիտակ տան տարածքն արգելափակվել է, իսկ ԱՄՆ-ի Կնգրեսը տարահանվել օդային տարածության հնարավոր խախտման պատճառով: Այդ մասին հաղորդել են Միացյալ Նահանգերի զանգվածային լրատվամիջոցները:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին:
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: Բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի «Legatum Prosperity Index»-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ, կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։