
Մահացել է նաև «Մերսեդես»-ի վարորդը

Նոյեմբերի 26-ին «Մերսեդես»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Մաթևոս Եղյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
Նոյեմբերի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2106»-ի 49-ամյա վարորդ Կարեն Հակոբյանը և 69-ամյա ուղևորուհի Արևհատ Հակոբյանը մահացել են:
Կատարվում է քննություն։