«Ըստ էության, հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց՝ իրենց պաշտոնը թողնելու համար». Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին
ԲՀԿ-ում ՀՅԴ երիտթևի ներկայացրած առաջարկը դեռևս չեն քննարկել: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քննարկում չի եղել, քանի որ ՀՅԴ երիտասարդները պատրաստվում են քննարկումներ իրականացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
«Երբ քննարկումներն ավարտեն, մենք արդյունքները կտեսնենք, այդ ժամանակ էլ գուցե քննարկում կանենք: Բայց որ Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ մեզ համար բազմաթիվ մտահոգիչ կետեր կան՝ փաստ է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին՝ նա տեղեկացրեց, որ նախագիծը ԲՀԿ-ում չեն քննարկել, կարծում է, որ այն բացարձակ անհեթեթություն է:
«Սա նշանակում է, որ, ըստ էության, հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց՝ իրենց պաշտոնը թողնելու համար: Նրանք, ովքեր այս նախագծի շրջանակներում որոշում կկայացնեն թողնելու իրենց պաշտոնը, պետք է շատ լավ գիտակցեն, որ ցանկացած հաջորդ իշխանության ժամանակ իրենք վերադարձնելու են ոչ միայն՝ այն գումարը, որը չեն աշխատել, այլև, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան