Օդի ջերմաստիճանը կբարձրանա. տեղ տեղ սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 27-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 28-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.70C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.70C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.00C