Բաժիններ՝

Պուտինը ցավակցություն է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, նոյեմբերի 27-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գոհար Վարդանյանը վախճանվել է նոյեմբերի 25-ին՝ կյանքի 94-րդ տարում:

«Պուտինը ցավակցություն է հայտնել Գոհար Վարդանյանի՝ մեր նշանավոր հետախույզի հարազատներին ու մերձավորներին: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գեւորգի, մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ ընթացք ունենալ»,-ասել է նա լրագրողներին:

Պեսկովը նշել է, որ այդ մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ: «Պուտինը քաջածանոթ էր ե՛ւ Գոհարին, ե՛ւ նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել է Պուտինին: Պուտինը հյուր է գնացել նրան»,-հավելել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս