ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:
Թուրքիայի 2020թ․ պետական բյուջեի ծավալն առաջին անգամ կհատի 1 տրիլիոն լիրայի սահմանը։ Բյուջեի նախագիծը մեջլիսում քվեարկության կդրվի դեկտեմբերի 20-ին, այնուհետև կներկայացվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանը «Ա․Մ․ Աբրամ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից «Բելառուս 622» տրակտոր է որպես նվիրատվություն ստացել։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Լա Լիգայի շրջանակներում «Ռեալի» հետ կայանալիք խաղի ակնկալիքներով, որը կկայանա դեկտեմբերի 18-ին:
«Այսօր ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնյայի պատասխանը Արսեն Աղաջանյանի գործունեության վերաբերյալ: Այդ գրությունը, ինչպես նաև ՀՖՖ սկզբնական հարցումը, երկու օր առաջ տրամադրվել է նաև «Փյունիկին», ինչը ողջունելի է: Այս փաստաթղթերի կապակցությամբ կցանկանայի կատարել որոշ արձանագրումներ: Միանգամից նշեմ, որ գրածս որևէ կերպ ոչ մի թեկնածուի քարոզի կամ հակաքարոզի նպատակ չի հետապնդում, այլ ընդամենը բարձրաձայնում է այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք տվյալ ընտրական գործընթացներում և ՀՖՖ կայացրած որոշման մեջ:
168TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի այսօրվա հյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Հ.-ին, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
YouTube պորտալի տնօրինությունը մտադիր է հեռացնել այնտեղ զետեղված այն տեսագրությունները, որոնք բովանդակում են սպառնալիքներ, ինչպես նաեւ ռասայական եւ սեռական պատկանելությանը, սեռական կողնորոշմանը վերաբերող վիրավորանքներ:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի. Կարապետյանը նշանակվել է ՌԴ կառավարությանը կից արտահանման խորհրդի նախագահության անդամ: Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ, հնարավոր է, ինքը հիվանդ է քաղցկեղով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի ներկայիս կարգավիճակի մասին, ով ապաքինվում է վնասվածքից և արդեն սկսել է մարզվել:
«Առավոտյան ժամը 9:00-ից իմ վստահորդին բերման են ենթարկել: Արդեն բավական ժամանակ է, ցանկանում եմ տեսնել նրան, սակայն ոստիկանությունն ինձ թույլ չի տալիս: Ասում են, որ իմ վստահորդ Կարեն Մկրտչյանը հրաժարվում է փաստաբանից: Բայց դա նա պետք է իմ ներկայությամբ ասի»:
«Նախկինում այդ տուրքը չկար: Միայն պարտված վեճերի դեպքում էր, որ քաղաքացին պարտավոր էր այդ գումարը վճարել: Նման տուրքեր նախատեսված են նաև Վերաքննիչ դատարանում՝ 10.000 դրամ, և Վճռաբեկում՝ 20.000 դրամ: Այսինքն, եթե բոլորն իրար գումարենք, կստացվի՝ 34.000 դրամ պետական տուրք պետք է վճարես, որպեսզի քո ճանապարհային ոստիկանության ակտը բողոքարկես դատական կարգով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանը:
168 Լրահոս
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում լուծարվեց այդ նախարարության ենթակայությամբ գործող «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (հղումը՝ այստեղ, օրակարգի 42-րդ հարց):
Sky Sport Italia-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» ղեկավարությունը մոտ ապագայում մտադիր է համաձայնության գալ պայմանագիր կնքելու վերաբերյալ Կարլո Անչելոտիի հետ, ում աշխատանքից հեռացրին «Նապոլիից»:
Ներկայացնում ենք ՀՖՖ Նախագահի պաշտոնում և Գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուների կենսագրությունները:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատրաստ է ամբողջ ուժով մտնել հեղափոխության հակառակորդների դեմ պայքարի մեջ։
Դեկտեմբերի 12-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր 3 հարց՝
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով՝ իշխանությունը և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախի «ադրբեջանական համայնքի» բանակցություններին մասնակցելու վերաբերյալ Ադրբեջանի արած պնդումներն անհիմն են, քանի որ այդ «համայնքի» ներկայացուցիչները համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ և քվեարկում են ընտրություններում:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն շարունակում այն ավանդույթը, որը ձևավորել էր նախորդ գումարման Ազգային ժողովի «Եվրանեսթի» ԽՎ պատվիրակությունը, երբ «Եվրանեսթի» պլենար նիստին ընդունում էին բանաձև, որը բխում էր Հայաստանի շահերից, ինչպես, օրինակ՝ 2017 թվականին Կիևում Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ ընդունվեց ռազմական դրոնների օգտագործման և տարածման դեմ ուղղված բանաձև, կամ՝ նախորդ տարի Բրյուսելում բանաձև ընդունվեց, ըստ որի՝ կոչ էր արվում ԵՄ երկրներին՝ արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը:
Դեկտեմբերի 9-ից 12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը:
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը, ով իր բողոքն է արտահայտել որդու՝ Հակոբ Երանոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի վերաբերյալ:
Մուրմանսկում նորոգման մեջ գտնվող «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա բռնկած հրդեհից տասը մարդ է տուժել:
Արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանը, ֆեյսբուքում անդրադարցել է«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Նա մասնավորապես գրել է.
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քրեական գործի հետաքննության է ձեռնամուխ եղել խորհրդարանի նիստերի դահլիճում լցված անհայտ հեղուկի պատճառով։