Բաժիններ՝

ՊՆ-ն առաջարկում է վերականգնել Բանակի մարզական ակումբը. օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը: «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը::

«Կարծում եմ, որ այս նախագիծը բավական սպասված է: Ներկայացված նախագծով առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը, և զինվորական ծառայության զորակոչել սպորտում հաջողության արժանացած մեր այն քաղաքացիներին, որոնք չեն ընկնում տարեկետում տալու կարգի շրջանակի մեջ»,- ասաց Բալայանը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց միաձայն՝ 107 կողմ ձայնով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031