«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ում իրավիճակը անցած շաբաթ շատ թեժ էր, քանի որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը գաղտնազերծել էր, թե ինչ իրավիճակ է ՀՅԴ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց` իրավիճակից ելնելով` որոշում է կայացվել` որոշ ժամանակ լրատվամիջոցների հետ կշփվի միայն Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները հակաքարոզչություն են իրականացնում ՀՅԴ-ի դեմ` այս անգամ օգտագործելով ՆԱՈՒՄ-ի երիտասարդներին:
Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ վաստակավոր իրավաբան Հովհաննես Քորչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Համացանցում ակտիվորեն քննարկվում է ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու հարցը, այսինքն պատգամավորական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 միլիոն դրամ:
Միգուցե իմ մեծագույն սխալն այն է, որ ես չափից ավելի սրբորեն և ապաքաղաքական մաքրությամբ եմ ընդունել հեղափոխության գաղափարները, սակայն դրանց այսպիսի հատվածական խեղաթյուրումներն իմ մոտեցումը չեն փոխելու. անձամբ ես չեմ շեղվելու դրանցից:
«Փաստ» թերթը գրում է. «Այն փաստը, որ դեռ նախորդ իշխանությունների օրոք սկսված համայնքային խոշորացման գործընթացը դժգոհություններով է ընդունվել մարզային բնակչության կողմից, արդեն գրեթե ապացուցման կարիք չունի, քանի որ, ինչպես նշում են բնակիչները, այդ կերպ շատ գյուղեր բառացիորեն մահանում են, պետության կողմից պատշաճ հատկացումներ ու համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում։
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Պրոդուկտիվ, ստեղծագործական, նվիրված աշխատանքն ահռելի ժամանակ եւ ուժերի մեծ լարում է պահանջում։ Այն տեղ չի թողնում ինտրիգների, բամբասանքի, Ֆեյսբուքում «թափառելու», փաբեր ու սրճարաններ այցելելու, անգամ՝ անձնական կյանքի համար։ Առավել եւս, եթե այն պատասխանատու աշխատանք է՝ վարչապետի, նախարարի, փոխնախարարի, պատգամավորի ու բարձրաստիճան իրավապահի պաշտոնում։
«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ հույսեր առաջ բերեց ժողովրդի շրջանում, և ակնկալվում էր, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունները պետք է տեղի ունենային 2019 թվականին, քանի որ 2019 թվականի ընթացքում Փաշինյանը և իր քաղաքական թիմը լիովին պատասխանատվություն ստանձնեցին երկրի կառավարման համար:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին: Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի հանգեցնելու սակագների բարձրացման, և ինչու՞ ենք դիմում այդ քայլին: Այս և այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին: Մանավանդ՝ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչև 2040 թ. զարգացման ռազմավարությունում, որ քննարկման փուլում է:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վիճակագրական կոմիտեն ներկայացրեց Հայաստանի սոցիալական պատկերը 2018 թվականի մասով, ըստ որի՝ Հայաստանում աղքատ է մոտ 700 հազար մարդ։ Նրանց թվում են այն մարդիկ, որոնք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։ Իսկ ծայրահեղ աղքատները 30 հազար են, ում ամսական ծախսը 24 հազար դրամ է։
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել են հաշված օրեր, բայց հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն: Նշենք, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կայանալու է դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրանեսթի լիագումար նստաշրջանը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը։ Եվ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել. ԵԺԿ ֆրակցիայի նիստին հրավիրված է եղել նաեւ ՀՀԿ պատվիրակությունը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեւորգ Պետրոսյանին հարցրինք՝ ԲՀԿ-ն վերջին շրջանում ակտիվացել է, բայց ԿԳՄՍ նախարարի դեմ դիրքորոշում չի հայտնում, ակցիաներին չի մասնակցում։ Ինչո՞ւ։ «Էդ մարդը՝ էդ պաշտոնում, ինքն իր դեմ ակցիա է. հիմա մենք ինչո՞ւ մասնակցենք մի գործընթացի, որն իր սեփական ձեռքերով է անում, եւ հետո` էնպես չէ, որ չենք անում. ՖԲ-ում ինքս, գուցե մի քիչ կոպիտ, բայց հայտնել եմ իմ տեսակետը, որ նա անելիք չունի այդ նախարարությունում։ Եթե մեկը Հովհաննես Թումանյանի քառյակներից չի կարող չորս տող մտաբերել, ապա նա ոչ մի բանի ընդունակ չէ եւ ոչինչ չի կարող «մտաբերել»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երեկ ամբողջությամբ ընդունվեց։ Չնայած այն իշխանության համար կյանքի-մահվան հարց էր, սակայն նախագիծը ստացավ 82 կողմ ձայն, որից մեկը անկախ հռչակված Արման Բաբաջանյանն էր։ «Իմ քայլի» 88 հոգանոց ֆրակցիայից 7-ը չմասնակցեց քվեարկությանը, ոչ էլ, ինչպես Գեւորգ Պետրոսյանը բնորոշեց, «կտակ» էին թողել գործուղումների մեկնելուց առաջ (նամակ, թե ինչպես են քվեարկում), ինչն «Իմ քայլ»-ում բուռն քննարկումների առիթ է դարձել։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչև վերջ մնացել նիստին, ինչպես նաև շատ են եղել բացակաները:
Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ գողացել են մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էր գումար։
Ճապոնիայի միջուկային կարգավորման վարչությունը հավանություն է տվել Ֆուկուի պրեֆեկտուրայում «Օի» ԱԷԿ-ի ատոմային երկու ռեակտորները շահագործումից հանելու պլաններին:
Ամանորյա տոներին ընդառաջ Ստեփանակերտում ընթանում են փողոցների, հիմնարկ-ձեռնարկությունների ձևավորման աշխատանքներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Միացյալ Նահանգների շինարարական ընկերություններից մեկի ղեկավարությունը շուրջ 10 միլիոն դոլար է ծախսել ի նշան երախտագիտության իր աշխատակիցներին հավելավճարներ տալու համար
Միացյալ Նահանգների Միչիգանի նահանգի բնակչուհիներից մեկը տեղական վիճակախաղով 5 մլն դոլար իր շահումի մասին իմացել է Facebook-ի նորությունների ժապավենից:
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը պատասխանել է Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո նոր սիրավեպերի վերաբերյալ հարցին: Այդ մասին հայտնել է The New York Times հրատարակությունը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնում պեղումների արդյունքում հնագետները 500 տարվա վաղեմության, ամբողջովին պահպանված հավի ձվեր են հայտնաբերել:
Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է Redmi K30 հեռախոսը՝ իր առաջին սմարթֆոնը, որն ունի կապի հինգերորդ սերնդի ստանդարտ (5G):
Դդումով կարկանդակ. կսիրեն նույնիսկ նրանք, ովքեր դդում չեն սիրում:
ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՉԺՀ-ի 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինականորեն Միացյալ Նահանգների տարածք ժամանել տարբեր կահկարասիների մեջ:
Mirkrasoty.life-ը հետաքրքիր թեստ է առաջարկում։ Ո՞ր եղանակն եք սիրում. Ընտրեք ձեր սիրելի եղանակը և իմացեք, թե ինչ է վկայում այն բնավորության մասին։
Soulpost.ru-ն ներկայացրել է, թե որոնք են կենդանակերպի 3 նշանները, որոնք ամենաքիչն են խանդում։
Միացյալ Նահանգների Popeyes արագ սննդի ռեստորանների ցանցը վաճառքի է հանել հավի մսով սենդվիչ՝ ավելի քան 120 հազար դոլար արժողությամբ: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը: