Վրաստանի նավթամթերք ներմուծողների միության տվյալներով` ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Վրաստանում շարժիչային յուղերի ներմուծումն աճել է, իսկ ավիացիոն նավթինը՝ նվազել:
Հիշեցնելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումներն ու երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին հայտնել է իր պատրաստակամությունը՝ «շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ»։
Բլղուրի վրա լցնել եռացրած ջուրը, ծածկել կափարիչով, թողնել մնա 20 րոպե։ Առանձին ամանի մեջ խառնել աղցանի և սոուսի բաղադրիչները, միացնել, խառնել։
Եվ ի՞նչ կարող է քրիստոնյան փնտրել յոգայի մեջ՝ խաղաղությո՞ւն, ներդաշնակությո՞ւն, առողջությո՞ւն, կատարելությո՞ւն, հոգևո՞ր կյանք, երջանկությո՞ւն: Սակայն այս բոլորն, ինչ առաջարկում է յոգան, ամենևին կապ չունեն Քրիստոսի պարգևած երջանկության, խաղաղության, ներդաշնակության, կատարելության, հոգևոր կյանքի հետ: Քրիստոսի ներկայությունը հույսով, խնդությամբ, կյանքով և լույսով է լցնում մարդու հոգին: Այն լիովին տարբերվում է յոգայի և այս աշխարհի առաջարկած խաղաղությունից, որովհետև Քրիստոս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14:27):
Օգոստոսի 16-19-ին Sotheby’s-ում կկայանա Ֆորմուլա-1-ի Ferrari F2001b բոլիդի աճուրդը, որով 2002 թվականին աշխարհի առաջնությանը մասնակցել է լեգենդար գերմանացի մրցարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը: Նշենք, որ Ferrari F2001b-ով Շումախերը հաղթել է 2022թ․ Ավստրալիայի Մեծ մրցանակում։ Այս մասին հաղորդում է allcarz.ru-ն։
Կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապում երակների վարիկոզից, քան տղամարդիկ։ Դա պայմանավորված է կանացի հորմոնների ազդեցությամբ, օգոստոսի 4-ին «Газета.Ru»-ին հայտնել է Օրթոպեդիկ սրահների ORTEKA առաջին մասնագիտական ցանցի վիրաբույժ Ալեքսեյ Բեզրուկավին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կալանավորումն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից ընդամենը մեկը կարող է այս կամ այն չափով աղերսվել իրավական հարթության հետ։
Թուրքական «Metropoll» հետազոտական ընկերությունը Թուրքիայում հուլիսի 15-19-ը սոցհարցում է անցկացրել, որինց մասնակցել է 1746 մարդ։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը (FSB) շուտով մշտապես և լիարժեք հասանելի կդառնան ռուսական Yandex Taxi ընկերության ծառայությունից օգտվող օգտատերերի տվյալները։ Խոսքն այնպիսի տվյալների մասին է, ինչպիսիք են անձի անունն ու ազգանունը, նրա բանկային տվյալները, գտնվելու վայրը, «լայքերը», հեռախոսային կոնտակտների հասանելիությունը և շատ ավելին։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կանգնած է Հայաստանի անկախության վերականգնման ակունքներում, մեծ դեր է ունեցել Արցախի ազատագրման հարցում, մեծ դեր է ունենալու նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում»:
Ռուս դերասան Վիտալի Գոգունսկուն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Այս տեղեկությունը տարածել է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով Mash Telegram ալիքը, որը հեռարձակել է տեսանյութ, ըստ որի` դերասանը հետադարձ չվերթով վերադառնում է Մոսկվա։
Ու որքան էլ հասարակության աչքից հեռու էկոնոմիկայի նախարարը դժգոհի, թե տված խոստումները չեն կատարում, որովհետև կառավարությունը կամ ֆինանսների նախարարությունը պահանջված փողը չի տալիս, խնդիրը ամենևին էլ փողի մեջ չէ։ Խնդիրը կառավարության աշխատանքի որակի մեջ է, որը չի փայլում իր արդյունավետությամբ։ Հինգ տարում երկիրը հասցրել են այն վիճակին, երբ բացահայտ խոսում են պետության լինել-չլինելու մասին։
Կատարվում է քննություն:
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ձմերուկ ուտելուց հետո այտուցը կարող է վկայել սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրների մասին, RIA Novosti-ին ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։
Դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում»:
Օկամպոյի զեկույցը բաղկացած է երեք հիմնական մասերից և անդրադառնում է Արցախում ընթացիկ ցեղասպանության հանցագործության՝ որպես այդպիսին հիմնավորմանը, դրա պատասխանատուների նույնականացմանն ու հետաքննման հնարավորություններին, ինչպես նաև հանցագործության կանխարգելման ճանապարհներին։
Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսերենում հայտնի (անտրամաբանական)խոսք կա՝ «бьёт, значит любит»-«Ծեծում է, նշանակում է, սիրում է»:
Այս մասին Բալայանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Նախարար Միրզոյանն ընդգծել է դրա անդառնալի հետևանքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության համար՝ նշելով Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների պարբերական խափանումները և հատկապես խոցելի խմբերի համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասը:
Լողը մրցաշարը կեզրափակվի օգոստոսի 13-ին: Քառօրյա պայքարում կխաղարկվեն մեդալների 32 հավաքածու:
Այն նախատեսված էր կազմակերպել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, սակայն առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմաստիճանի պատճառով այն կանցկացվի փակ տարածքում՝ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում:
Գերատեսչությունում հավելել են, որ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով կանխվել է պահպանվող տարածքի վրա թռչող սարքերի թռիչքների մի քանի փորձ։
Ռուսական հանրահայտ Little Big խումբը չեղարկել է իր երևանյան համերգը։ Ըստ խմբի տարածած հայտարարության՝ Երևանում անվտանգության սպառնալիքները շատ էին, իսկ կազմակերպիչները չեն երաշխավորել, որ կկարողանան ապահովել անվտանգությունը և համերգը տեղի չի ունենա առանց միջադեպերի։
Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում (2004-2012) նույնիսկ կար մի կարմիր գիծ՝ պահպանել Հանրապետության հրապարակի ու հատկապես Կառավարության շենքի ուրվագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ 4 կամ 5-րդ հարկից մեր շենքի միակ «աշխատող» վերելակն ընկավ 1-ին հարկ։ Ներսում եղած կինը վնասվածքներ ստացավ, բայց, բարեբախտաբար, ողջ մնաց։
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ պետությունից դառնում ես քաղաք պետություն՝ տրամաբանական է, որ էդ քաղաքի կառավարիչի ընտրությունը կարևոր իրադարձություն է պետությունը քաղաք պետության վերածածների համար: