
Թաբուլե

Բաղադրիչներ
Աղցանի համար
• մանր բլղուր- 1 բաժակ
• եռացրած ջուր- 2 բաժակ
• աղ
• չերի լոլիկ- 1 բաժակ, կտրատած
• հազարի տերև- 1 կապ, կտրատած
• մաղադանոս և համեմ- 1 կապ, կտրատած
• կանաչ սոխ- 1 կապ, կտրատած
• անանուխ- ½ կապ, կտրատած
Սոուսի համար
• տոմատի մածուկ- 1-2 ճ/գ
• կարմիր քաղցր պղպեղ
• սև պղպեղ
• չիլի պղպեղի փաթիլներ
• 1 կիտրոնի հյութ
• ձեթ
Պատրաստման եղանակը
Բլղուրի վրա լցնել եռացրած ջուրը, ծածկել կափարիչով, թողնել մնա 20 րոպե։ Առանձին ամանի մեջ խառնել աղցանի և սոուսի բաղադրիչները, միացնել, խառնել։