Բաժիններ՝

Ռուսական FSB-ին հասանելի կդառնան Yandex Taxi-ի օգտատերերի տվյալները

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը (FSB) շուտով մշտապես ​​և լիարժեք հասանելի կդառնան ռուսական Yandex Taxi ընկերության ծառայությունից օգտվող օգտատերերի տվյալները։ Խոսքն այնպիսի տվյալների մասին է, ինչպիսիք են անձի անունն ու ազգանունը, նրա բանկային տվյալները, գտնվելու վայրը, «լայքերը», հեռախոսային կոնտակտների հասանելիությունը և շատ ավելին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հիման վրա սկսել է Yandex.Go հավելվածի միջոցով անձնական տվյալների մշակման օրինականության ուսումնասիրությունը։

«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը՝ ծառայությունն անմիջապես կտեղեկացնի ձեզ ուսումնասիրության արդյունքների մասին»,- նշված է հաղորդագրությունում։

Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը պարզաբանում է՝ կարևոր է, որ ցանկացած հավելված ներբեռնելուց առաջ քաղաքացիները մանրամասն ծանոթանան այն տեղեկատվությանը, թե հավելվածն ինչ տվյալների հասանելիություն կունենա իրենց սարքում և միայն դրանից հետո ներբեռնել։

Ի դեպ, Yandex ընկերությունը հերքում է տարածված տեղեկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս