ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները։ Այս մասին Փալոնը գրել է X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ «Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և բազմաթիվ ոտնձգություններ կատարել Արցախ […]
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին համաձայնություն չունի Արցախ տեղափոխել օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պարզաբանում է տարածել քաղաքացի Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ, որում ասված է.
Իրավապահ մարմիններին, միջազգային արբիտրաժային դատարանում դիրքավորվելու համար, չփորձել կաշառք տվողի անհիմն պիտակ կպցնել «Սանիթեք» ընկերությանը կամ նրա որեւէ ներկայացուցչին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը։
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Կիպրոսի Պիլա և Արսոս գյուղերի միջև գտնվող բուֆերային գոտում հարձակման են ենթարկվել։ Ինչպես տեղեկացնում է Cyprus Mail պարբերականը, ՄԱԿ-ի 12 խաղաղապահներ «բռնի կերպով» հետ են մղվել բուֆերային գոտում իրենց դիրքերից, ամենայն հավանականությամբ, Կիպրոսի թուրքական հատվածի զինվորականների և քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն օգոստոսի 18-ին Ջիդդայում հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Մոսկվայում անհայտ անձը հայտնել է «Աֆիմոլ սիթի» առևտրի կենտրոնում և «IQ-կվարտալ» համալիրում պայթյունի սպառնալիքի մասին։ Այս մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
Համացանցում տարածված՝ անչափահաս աղջկան բռնության ենթարկելու մասին տեսանյութը նկարահանվել է Գավառում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Այսօր Զախարյանը կմեկնի Իսպանիա՝ բուժզննում անցնելու և տեղափոխության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու համար։
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ հոլանդական տիտղոսակիր «Այաքս» ակումբի ուշադրության կենտրոնում։
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան անվտանգության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն, ըստ որի՝ երեք երկրները պետք է միմյանց հետ խորհրդակցեն Խաղաղ օվկիանոսում անվտանգային ճգնաժամի կամ սպառնալիքի դեպքում։
Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են։ Վարչական ռեսուրսի և, պայմանական ասած, «MAN» ավտոբուսի (որից իրականում սովորական քաղաքացին օգտվում է) ձայները նրանն են։
Դեսպան Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ այցելեց Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս մասին հայնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել:
Երեխան բերք ա ուզում, որտեղի՞ց տանք. ագարակցին՝ Փաշինյանին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Վայոց ձորի մարզում էր՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և դիտարկելու անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 18-ին քննարկեց Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի գրանցման հարցը։ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել են 13 կուսակցություն և 1 դաշինք։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ջերմուկ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեսպան Քվինը տեղում ծանոթացել է քաղաքի խնդիրներին ու առկա հնարավորություններին։
Իսպանիայի Տեներիֆե կղզում հազարավոր մարդիկ տարհանվել են, մինչ հրշեջները և զինվորները պայքարում են «վերահսկողությունից դուրս եկած» անտառային հրդեհները մարելու համար։ Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։
Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև:
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող վերջին քննարկումը Հայաստանի գործող վարչախմբի քաղաքական իմպոտենտության բարձրաստիճան արձանագրում էր, և Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած զավեշտալի արձանագրումները միայն ընդգծեցին արտաքին քաղաքականության տոտալ ֆիասկոն:
Անծանոթ ինքնաթիռ էր, որոշեցի ստուգել, թե ինչացու է, որտեղացու է…
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Երեկ Նիկոլը հերթական հեքիաթն էր պատմում մեր հայրենակիցներին ու հպարտանում, թե շուտով Կապանի օդանավակայանում սկսվելու են կանոնավոր չվերթներ։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն անդրադարձել է բենզինի շուկայում գների բարձրացման վերաբերյալ հրապարակումներին:
Օգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական նամակներ են հղել Եվրոպական խորհրդարանից, Կանադայի Սենատից, Ֆրանսիայից և Լիբանանից:
Վրաստանում վարարած գետը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի հետ սահմանամերձ Կազբեգի շրջանի Ստեփանծմինդա ավանի և Գերգեթի գյուղի բնակիչների համար. հեղեղվել են ճանապարհները, և ջրով են լցվել տների առաջին հարկերը։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ու հանրությանը ցնցած տեսանյութում երևացող աղջիկներից մեկը որոշ ժամանակ Հայ օգնության ֆոնդում է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։