Բաժիններ՝

«ՏԱՐԱԶֆեստ»-ի անցկացման վայրը փոխվել է. այն տեղի կունենա «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում

Հայաստանի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում հայկական տարազի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, տարազի ժողովրդականացմանը նպաստելու նպատակով օգոստոսի 12-ին Երևանում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը:

Այն նախատեսված էր կազմակերպել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, սակայն առաջիկա օրերին սպասվող բարձր ջերմաստիճանի պատճառով այն կանցկացվի փակ տարածքում՝ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում:

Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ: Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Փառատոնի երկրորդ մասում ազգային հագուստի ցուցադրություն կլինի:

Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ: «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031