«Քաղաք պետության ընտրություններում կա չորս շահառու». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ պետությունից դառնում ես քաղաք պետություն՝ տրամաբանական է, որ էդ քաղաքի կառավարիչի ընտրությունը կարևոր իրադարձություն է պետությունը քաղաք պետության վերածածների համար:

Էդ քաղաք պետության ընտրություններում կա չորս շահառու:

1. ՔՊ-ն այն դարձնելու է իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվե:

2. ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն այն դարձնելու է մաքսիմալ ապաքաղաքական և PR շեշտադրումն անի հանուն Երևանի և երևանցու շահերի վրա, որ հնարավորինս շեղի իրենից իր թիմի քաղաքական բացասական նստվածքը:

3. ՔՊ ղեկավար-վարչապետն այն դարձնելու է սեփական իշխանության քաղաքական կուրսի շարունակականության ճշմարտացիության և աջակցության հանրաքվեի իր հետագա գործողությունների լեգիտիմացման համար:

4. Ողջ հակաիշխանական դաշտը այս ընտրությունները պետք է վերածի գերքաղաքականացված և վերը նշված երեք կետերի տապալմանը միտված գործընթացի և քաղաք պետութունը պետության տրամաբանության բերելու հանձնառության:

Եթե նույնիսկ ունեք որոշում մասնակցել այս «ընտրություն» կոչեցյալին որպես ընտրող ապա մասնակցեք բացառապես 4-րդ կետի շարժառիթներով և տրամաբանությամբ՝ ապալեգիտիմացնելով այն սահմանները որոնց մեջ ձեզ դնելու են 3 կետերի շահառուները: Հակառակ տրամաբանությունը՝ այսինքն քաղաքի ընտրություններին ապաքաղաքական ու բացառապես «քաղաքագլխի ընտրության» մոտեցումը ենթադրում է աջակցություն վերը նշված 3 կետերի շահառուներին իրենց հետագա գործողություններում:

Հ.Գ. Ուշադիր եղեք ընտրությունները ապաքաղաքականացնողներին և այս փուլում բացառապես քաղաքի խնդիրներից խոսող թեկնածու ակտորներին տվեք մեկ հարց՝ այս իշխանությունն իր քաղաքականությամբ և գործողութուններով Արցախի, ՀՀ-ի և առհասարակ հայկական շահի դավաճան է, թե ոչ:

Սևսպիտակիզմի հեղինակ նախկին դերասան-քաղաքագլուխ թեկնածուին նույնպես քաղաքական հարց տվեք՝ բացառապես քաղաքական հարց և մոռացեք նրան որպես հակաիշխանական ֆիգուր օգտագործելու մարտավարությունը: Նա ունի իր նեղ անձնական մարտավարությունը, որը սպիտակներից սպիտակ երևալն է ու որևէ աղերս չունի ձեր գերակայությունների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս