![](/banners/BeFunky-design.jpg)
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է. կազմակերպիչները չեն երաշխավորել նրանց անվտանգությունը
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/Little-big.png)
Ռուսական հանրահայտ Little Big խումբը չեղարկել է իր երևանյան համերգը։ Ըստ խմբի տարածած հայտարարության՝ Երևանում անվտանգության սպառնալիքները շատ էին, իսկ կազմակերպիչները չեն երաշխավորել, որ կկարողանան ապահովել անվտանգությունը և համերգը տեղի չի ունենա առանց միջադեպերի։
Հիշեցնենք, որ ՀՀ 1257 քաղաքացի միացել է ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը: Հաղորդման համաձայն՝ խմբի մենակատար Իլյա Պրուսիկինը իբր կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածել: