![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում նույնիսկ կար մի կարմիր գիծ՝ պահպանել Հանրապետության հրապարակի ու Կառավարության շենքի ուրվագիծը․ Սարհատ Պետրոսյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/364746970_10168217177795106_1898919449828865981_n.jpg)
Երևանի կառուցապատման ամենաայլանդակ ժամանակաշրջանում (2004-2012) նույնիսկ կար մի կարմիր գիծ՝ պահպանել Հանրապետության հրապարակի ու հատկապես Կառավարության շենքի ուրվագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը` տարածելով այս լուսանկարը։
Ինչպես նշել է Պետրոսյանը, 2020 թվականից կառավարությունն ամենաբարձր մակարդակով զարկ տվեց Ֆիրդուսիի (թիվ 33 թաղամասի) թե՛ քաղաքային, թե՛ ճարտարապետական, թե՛ սոցիալական առումով վիճահարույց նախագծին, և այն ժամանակ դեռ ինքն ահազանգում էր Հանրապետության հրապարակի աղճատման վտանգի մասին ու առաջարկում հավասարակշռված լուծումներ։
«Ահա խնդրեմ արդյունքը… Կառավարության շենքի հետեւից բուսնում են առաջին շենքերը», – գրել է նա։
Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ առաջիկա ընտրությունները երկիրն ու Արցախը փրկելուց բացի, նաև հավասարակշռված զարգացման և վայրենի զարգացման/կառուցապատման միջև ընտրություններ են։
«Այնպես որ, եկեք ճիշտ կողմնորոշվենք ու պահանջենք կոնկրետ այս կառուցապատման նախագծի վերաբերյալ թեկնածուների դիրքորոշումը», – հավելել է նա։