«Շուտով կսկսվի քարոզարշավը, և անմեղ, միամիտ դեմքերով կգան ու կսկսեն հեքիաթներ պատմել, թե ինչքան են սիրում Երևանը և ինչեր են անելու մայրաքաղաքի համար». Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսերենում հայտնի (անտրամաբանական)խոսք կա՝ «бьёт, значит любит»-«Ծեծում է, նշանակում է, սիրում է»:

Հիմա դա լավագույնս կիրառվում է Հայաստանում: քպ կոչվող խմբակը, որն այս պահին Հայաստանում իշխանություն է համարվում, իր վարչապետացուով «ծեծում է» Հայաստանին և հայ ազգին ինչքան կարող է և բնորոշում է դա որպես «բացառիկ սիրո դրսևորում հայրենիքի և ժողովրդի հանդեպ»…

Այդ խմբակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը նույն կերպ վարվում է մ/ք Երևանի հետ: Ընդ որում, չի խորշում տեղի-անտեղի ընդգծել իր երևանցի լինելու մասին: Ի՞նչ անի. նա էլ Երևանն է «կոպիտ սիրում»…

Իսկ եթե մի կողմ դնենք իրոնիան, խայտառակություն է ունենալ Երևանի սրտում բոլոր առումներով այլանդակ նման շինություններ:

Ե՛վ երկիրը, և՛ մ/քը ավերում են, ինչքան հնարավոր է: Նույնիսկ պետության դեմք հանդիսացող պատմամշակութային բացառիկ արժեքները չեն «կանգնեցնում» նրանց այդ աղետալի գործունեությունից…

Շուտով կսկսվի քաղաքապետի քարոզարշավը, և անմեղ, միամիտ դեմքերով կգան ու կսկսեն հեքիաթներ պատմել, թե ինչքան են սիրում Երևանը և ինչեր են անելու մ/քի համար, եթե ընտրվեն:

հ.գ.1 նկարներում «կինո Ռոսիայի» հատվածն է: Համեմատեք, թե ինչ ունեինք Խորհրդային Հայաստանի տարիներին և ինչի ենք վերածել այն Անկախ Հայաստանի օրոք:

հ.գ.2 Յուրահատուկ կերպով լուռ են ոլորտի հկ-րը: Ֆիրդուսի շուկա, Ռոսիա կինոթատրոն, ֆիզգոռոդոկ, Կոմիտաս, Սուրմալու… խնդիրներ չե՞ք տեսնում, ամեն ինչ նորմա՞լ է:

Թե՞ Հյուսիսային պողոտայից, պռոսպեկտի պուրակից, Աֆրիկյանների տնից հետո «հոգնել եք», կամ միգուցե՞ աշխատելու կարիք այլևս չկա, ապահովվա՞ծ եք,կուշտ:

Իսկ կարո՞ղ է նույն տեղից եք սնվում, ի՞նչ քպ-ն, և պայքարը բնավ արժեքային չէր…»։

Տեսանյութեր

Լրահոս