Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են մշակում: Այդ մասին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտնել է «Ռազմական միտք» հանդեսի համար հոդվածում:
Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:
Օգոստոսի 3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%:
Հուլիսի 31-ի առավոտյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։ Բաժնից օպերատիվ խումբ մեկնեց՝ տեղեկության իսկությունը ստուգելու։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից:
Հենց ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընն է Հարավային Կորեային առաջարկել վերականգնելու կապուղիները, որոնք Հյուսիսային Կորեայի նախաձեռնությամբ խզվել էին անցյալ տարի: Այդ մասին հաղորդել է Ռյոնհափ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներին։
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել անձինք։
Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:
Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը Ադրբեջանին ռազմական օգնության մի մասի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիևին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացյալ Նահանգների հետ այնպես, ինչպես սովոր էր նախկինում:
Ֆիլիպինների իշխանությունները վերականգնել են իրենց տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման շուրջը՝ Միացյալ Նահանգների հետ պայմանագրի գործողությունն ի նշան երախտագիտության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Կարծում եմ, ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու եւ մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ։ Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»։
Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները:
Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ չորս պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտից դուրս ես գալիս ու խենթանում… Ամենուր ադրբեջանական դրոշներ, ճանապարհին… մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում… Շուշին ամբողջովին քանդած, փոխված ու սարսափ է, ու հասկանում ես, որ էլ երբեք իմ Շուշիի շունչն ու հոգին չի լինի… Ղազանչեցոցն էլ կամաց-կամաց անհետանում է… Իսկ դուք՝ Արայիկ ու Նիկոլ ասֆալտ արեք, մուրճ թափ տվեք սեփական ազգի գլխին ու խաբեք, խաբեք… դա «կփրկի»…»։
ՀՀ նածագահ Արմեն Սարգսյանի հրամանով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել։ ԵՎ միայն նրա համար, որ իրենց հանկարծ անցանկալի հարցեր չկարողանան տալ»:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթի սյունակագիր, նույն թերթի նախկին խմբագիր Իբրահիմ Քարագյուլին:
Ֆրանսիայի նախագահը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:
COVID-19-ով հիվանդանալուց հետո առաջին երկու շաբաթներին զգալիորեն մեծանում է վտանգավոր սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այդ մասին գրում է The Lancet հանդեսը, վկայակոչելով շվեդական Ումեոյի համալսարանից գիտնականների աշխատությունը:
«Աշխարհում ապրում է տարբեր հաշվարկներով մոտ 9 միլիոն հայ։ Նրանք լիազորել են Հայաստանում ապրող շուրջ 3 միլիոն հայերին՝ իրենց կազմից ընտրեն ընդամենը 107 հոգու կամ ընդհանուրի 0,003%-ին, որպեսզի նրանք օրենքներ ընդունեն, հանրային կյանքը կազմակերպեն ու կանոնակարգեն, որ 9 միլիոնն ապրի այդ օրենքներով ու կանոններով։ Պարզվում է, որ 5․000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի 21-րդ դարում կատարած ընտրությունն ունի այս տեսքը»։
ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն այլևս չի զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին անձամբ տեղեկացրեց Վահե Հակոբյանը:
Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամադ Խանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի պաշտոնական իշխանությունները պատրաստ են «Թալիբան» շարժման հետ համագործակցել միայն մի պայմանով. այն պետք է դադարի աջակցել ահաբեկչությանը։
«Հայաստան» դաշինքի քաղաքական կապիտալը 0-ից ավելացել է, իշխանությանը՝ նվազել. Սեյրան Օհանյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկել է առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: