ԵՄ դեսպանն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Անդրեա Վիկտորինի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորություններից ապօրինաբար զրկված նախագահ Թագուհի Թովմասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինի հետ։

«Դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերները: Ներկայացրի Հայաստանում կեղծ ժողովրդավարության իրական պատկերը եւ խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները»,- գրել է Թագուհի Թովմասյանը:

ԱԺ պատգամավորը հավելել է. «Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարեւոր եմ համարում հստակ փաստերի ներկայացումը միջազգային մեր բոլոր գործընկերների շրջանում»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031