Թշնամու պահանջով երկրի հիմքերը ըստ թշնամու հայեցողության փոխելը մեզ կհասցնի անկախությա՞ն: Փաշինյանն էս ուղերձով փորձում է բոլորիս խաբել. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացե՞լ եք Անկախության հռչակագրի օրվա հետ կապված Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Ի՞նչ տեքստ ա սա, ինչի՞ մասին ա խոսում ու ինչի՞ մասին ա լռում։
Իրականությունն էն ա, որ Ալիևը պահանջում ա փոխել Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Քանի դեռ էդ հռչակագիրը կա ու կա Հայաստանը, Արցախը ադրբեջանական լինել չի կարող։ Փաշինյանը, ակնարկելով, որ հռչակագիրը՝ իր «աստվածաշնչյան ուղերձը», ըստ էության՝ սրբությունը, պետք ա փոխվի, դա ներկայացնում ա որպես անկախության օգտին ընտրություն։ Բայց նա չի ասում, որ դա իր գիտակցված ընտրությունը չի, այլ նրան պարտադրանքը։
Նա չի բավարարվում իր ընտրությունը կեղծելով։ Իր ուղերձում նա նաև պնդում ա, թե ՀՀ քաղաքացի՛ն ա ընտրում թշնամու պահանջով Անկախության հռչակագրի փոփոխության քայլը։ Փաշինյանն էս ուղերձով «մատնոց ֆռցնողի» ճարպկությամբ ու ինքնավստահությամբ փորձում ա բոլորիս խաբել։
Արդյո՞ք ձեր ընտրությունն ա Ալիևի պահանջով փոխել Անկախության հռչակագիրը։ Դուք է՞լ եք գտնում, որ թշնամու պահանջով երկրի հիմքերը ըստ թշնամու հայեցողության փոխելը մեզ կհասցնի անկախության։ Գրեք մեկնաբանություններում։ Հետաքրքիր ա»։