Բաժիններ՝

Սպանախով կարականդակ՝ «Սպանակոպիտա»

Բաղադրիչներ՝

• շերտավոր ֆիլո խմոր- 18 շերտ

• հալած կարագ- 7 ճ/գ

• պարմեզան պանիր- ¾ բաժակ, քերած

• սպանախ- 800 գ

• կանաչ սոխ- 150 գ

• սամիթ- 4 ճ/գ

• ֆետա պանիր- 250 գ

• 3 ձու

• սխտոր- 3 պճեղ

• սերուցք- 100 մլ

• աղ և սև պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Սպանախը լվանալ, կտրատել խոշոր մասերի, քամիչի մեջ ձեռքով ճզմել, որպեսզի հյութը դուրս գա, ավելացնել կտրատած կանաչին, սոխը և սխտորը։

Ձուն պատառաքաղով հարել սերուցքի հետ, ավելացնել աղ և սև պղպեղ։ Ավելացնել մանրացրած ֆետա պանիրը, խառնել։

Տապակը ծածկել յուղաթղթով, յուղել, փռել ֆիլո խմորը, քսել հալած կարագ, այդպես փռել 9 ֆիլո խմոր, յուրաքանչյուրին քսել կարագ։

Խմորի վրա լցնել պանրով, կանաչիով զանգվածը, կողքերը թողնել։ Ծածկել մնացած 5 ֆիլո շերտերով, յուրաքանչյուրին կարագ քսելով, վերջին 4 շերտերի արանքում նաև լցնել քերած պարմեզան։  Ձեռքերով կամաց սեղմել։

Խմորի վրա դանակով կտրվածքներ անել՝ ոչ մինչև վերջ, այնպես, որ ստացվի 24 բաժին։ Եփել ջեռոցում 210°-ում 20֊25 րոպե։ Թողնել սառչի, ապա կտրել և մատուցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս