Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին։ Քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերի մեծ մասն արդեն իսկ ներկայացրել են քարոզարշավի առաջին օրվա իրենց ծրագրերը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) քարոզարշավը կսկսի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։ Բնակիչների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին, Նուբարաշենի կենտրոնական այգու մոտ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031