Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարուհի Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Ձմեռային տարեշրջանում Ռուսաստանի եւ Շրի Լանկայի միջեւ ուղիղ չվերթների թիվը կավելենա՝ հասնելով շաբաթական երկու-երեքի: Այդ մասին հաղորդել է «Տուրպրոմ»-ը:
Լիբանանի անվտանգության ուժերը մայրաքաղաք Բեյրութում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք հավաքվել էին խորհրդարանին հարակից փողոցներում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար:
Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորում։ յս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ ռուսական կողմի դիրքորոշման վերաբերյալ հրապարակած հայտարարության մեջ:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ նաև մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքը իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու կամ կիրառված գրավի գումարի չափը նվազեցնելու մասով»:
Այս մասին ի աջակցություն Լիբանանի բնակչության կազմակերպված միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ում տեսաուղերձը հրապարակվել է YouTube-ի` Սպիտակ տան պաշտոնական ալիքում:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ օգոստոսի 2-ից նոյեմբերի 2-ը ավանդական (օֆլայն) և նոյեմբերի 2-ից 6-ը առցանց (օնլայն) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա:
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերը, ինչի արդյունքում պարզվել է, որ քննարկվող ժամանակահատվածում կատարվել է գողության 12 դեպք, որոնց գերակշռող մասը՝ Գյումրի քաղաքում։
Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան և եվրոպացի գործընկերները կարողացել են սահմանափակ միջոցներ ձեռնարկել՝ ընդդեմ լիբանանցի քաղաքական գործիչների, ովքեր ներգրավված են կոռուպցիաների կամ երկրում քաղաքական բարեփոխումների անցկացումը խոչընդոտելու գործընթացներում, և ստեղծել են Լիբանանի վրա պատժամիջոցներով ճնշում գործադրելու հատուկ մեխանիզմ:
Լրիվ պատվաստումը կորոնավիրուսից, այդ թվում և դրա «դելտա» տարբերակից պաշտպանվելու առանցքային տարրն է: Այս մասին ասվում է Դեղ եվրոպական գործակալության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի համատեղ հայտարարության մեջ:
Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով եւ ավելի քան 64 հազարը՝ մահացել: Ինչպես օգոստոսի 4-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվը 3 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացությունը կրճատվել է 8 տոկոսով։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի ընթացքում այդ երկրի ԶՈՒ-ն առնչվող մի շարք կարևոր որոշումներ են ընդունվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը պայմանագիր է կնքել 22-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Վահագն Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Եվրամիությունն աջակցություն ցույց կտա Իտալիային, Հունաստանին, Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ավերիչ հրդեհների մարման գործում, որոնք տարածվել են Միջերկրական ծովի եւ Արեւմտյան Բալկանների տարբեր տարածաշրջաններում: Այդ մասին ասված է Եվրախորհրդարանի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության միջազգային համագործակցության վարչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մերի Հակոբյանը նշանակվել է ներքին գործերի փոխնախարարի պաշտոնում: Որոշումն ընդունվել է Ուկրաինայի կառավարության նիստում:
Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը սույն թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։
«Խորհուրդ կտամ այդ օրվա մասին չխոսել, Ձեր ձեռքերն էլ այդքան մաքուր չեն, ձեր ձեռքերին էլ արյուն կա»․ Հայկ Մամիջանյան
Մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլի ավարտի պատշաճ կազմակերպման և ընթացիկ հարցերի քննարկման շուրջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրատապ խորհրդակցություն էր հրավիրվել։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
«Հիմնազուրկ, կեղծ, պաթոսով լցված մեղադրանք-ելույթները արջի ծառայություն են մատուցելու հենց ձեզ». Մելքոնյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին
«Ասում եք՝ Նաիրի Հունանյանն էլ է լրագրող եղել, է՜, Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող եղել». Վարդանյանը՝ հոկտեմբերի 27-ը հիշատակող ՔՊ-ականներին:
4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ օգոստոսի 4-ին անցկացվել են մասնագիտացված համատեղ վարժանքներ:
Բանգլադեշի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջշախի շրջանում կայծակի՝ նավին հարվածելու հետևանքով 17 մարդ մահացել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել:
Կառուցողականության կոչ ենք անում ոչ թե մեր, այլ պետականության համար. Վարդանյանը՝ «Հայաստան» խմբակցությանը։
Դուք կառուցողականության կոչ եք անում, որովհետև Նիկոլ Փաշինյանը երեկ ՊՆ-ում ասաց, թե Հայաստանի շուրջ ծանր իրավիճակ է. Ղազինյանը՝ ՔՊ-ին:
Խնդիրն այն չէր, որ 2016թ. ապրիլին ՔՊ-ն չհասցրեց 2 օրում ջոկատ ձևավորել ու մասնակցություն ունենալ պատերազմին, այլ մեր տված մեսիջը. Աղազարյան
Կոնվերս բանկը իր Մոբայլ հավելվածի գործող ու նոր օգտատերերին առաջարկում է մասնակցել ակցիային եւ ստանալ Մայրիկ ռեստորանում Գոռ Սուջյանի համերգի հրավիրատոմս՝ երկու հոգու համար: