«Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն». Չեխիայի արտգործնախարարը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Չեխիայի արտգործնախարարը երեկ մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։

«Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է Յան Լիպավսկին:

Տեսանյութեր

Լրահոս