Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է, որ կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։
«Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, «Հայփոստ» կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։
Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։
Եթե արդեն քաշվել եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։
Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»։