Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները հունիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 216 զանգ, իրականացրել՝ 90 հետզանգ:
2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ E60» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Աֆղանստանի Ղազնի արեւելյան քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով զոհվել է չորս ոստիկան եւ եւս երեքը վերքեր են ստացել: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աճառյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Արթուր Բախտամյանին, այնուհետև բախվել կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ խախտմաբ մինչ օրս Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց նկատմամբ։
Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։
Ներքաղաքական կյանքը՝ ընտրություններից հետո. ՈՒՂԻՂ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում:
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի 172 բնակչի և ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Գանձասար վանական համալիրներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայութունը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հունիսի 26-27-ը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային 15-րդ հեղինակավոր փառատոնին Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փափլիկը» ներկայացմամբ:
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել են:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել Երևանի հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսների արտադրության գործընթացից:
Հունիսի լույս 28-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածներն ուղղորդված էին երկու թիրախների Սիրիայի տարածքում եւ մեկ թիրախի՝ Իրաքի տարածքում, ընդ որում վերջին դեպքում դա հենակետ էր, որն օգտագործվում էր ԱՄՆ-ի զինվորականների դեմ անօդաչուների արձաման գործողությունների համար: Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներ։
Մեկ այլ դեպքում, ՀՀ քաղաքացի Ա. Ա-ն, գտնվելով Իսպանիայի Թագավորությունում, շահույթ ստանալու համար ՀՀ-ում վաճառելու, ինչպես նաև այլ անձանց փոխանցելու եղանակով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 57 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի հունիսի 22-ին մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ քողարկված ձևով պահելով իր մոտ և Բարսելոնա-Վարշավա-Երևան ավիաչվերթով բերելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը:
Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակիցներին ուղղված ադրբեջանական սպառնալիքները ամենատարբեր համատեքստում քննարկվեցին։
Հունիսի 28-ին, ժամը 02։11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Առնվազն երեք մարդ է զոհվել Գայանայի Դեմերարա գետի շրջանում լցանավում տեղի ունեցած վառելիքի պայթյունի պատճառով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացուն՝ Ստելա Մորիսը, հայտարարել է բանտում ամուսնանալու իրենց մտադրության մասին:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ մի լրատվամիջոցիկ իբր գաղտնի լուր է հրապարակել Իշխան Սաղաթելյանի ու Վանեցյանի հանդիպման մասին, անգամ տեղադրել լուսանկար Մի քանի արձանագրում կարելի է անել։
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը ներկայացրել է Airpods անլար ականջակալների բրենդային պատյանները։
Իսրայելական Future Meat Technologies Ltd. ստարտափը Ռեհովոտ քաղաքում բացել է «լաբորատոր պայմաններում ստեղծված մսի աշխարհում առաջին գործարանը», գրում է ladbible.com կայքը:
Սուրբ թարգմանիչ վարդապետներն իրենց աներեր հավատքով, նախանձախնդրությամբ և առաքելության բարձր գիտակցությամբ ապահովեցին մեր ժողովրդի հոգևոր և մշակութային վերազարթոնքը, կարողացան դառնալ հայ դպրոցի և հայախոսության անմար ջահակիրները:
Հունիսի 19-ին ոստիկանության Վարդենիսի բաժին եկած տղամարդը հաղորդում էր տվել, որ մոտ կես ժամ առաջ իր տան մոտ կայանված «Մերսեդեսի» դուռը բացել և գողացել են իր օրինական գազային ատրճանակն ու փող՝ պատճառելով մոտ 730 հազար դրամի վնաս:f
45-59 տարեկան ռուսաստանցիների մեկ երրորդը դժգոհ է իր կյանքից: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) տվյալները, որոնք հունիսի 24-ին ստացել է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ապուրն այն իդեալական կերակուրն է, երբ դրսում օդի ջերմաստիճանը գերազանցում է պլյուս 30-ը: Այդ ճաշատեսակի բացառիկ առանձնահատկությունների մասին, որոնք այն անփոխարինելի են դարձնում տապի ժամանակ, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում պատմել է բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդագետ, «Աղջիկս, ի՞նչ ես կերել» Telegram-ալիքի հեղինակ Մարգարիտա Արզումանյանը։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի նկարը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում: Կտավը մուրճի հարվածով վաճառվել է 1.8 միլիոն դոլարով, ասվում է Phillips աճուրդի տան կայքում:
Ֆրանսիական Դիժոն քաղաքում ոստիկաններն ու փրկարարներն օգնության են հասել մի կնոջ, որը քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող շատրվանում մոտ 50 000 եվրո գումար է շաղ տվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Վերջին օրերին արժութային շուկայում նոր միտումներ են նկատվում։ Տևական ժամանակ արժեզրկվելուց հետո՝ դրամը սկսել է արժևորվել։ Նվազել է ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենը պետք է դիտել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ նույնատիպ արարքներ (հովիվներին սպառնալիքներ, կենդանիների գողություններ և այլն) նրանք պարբերաբար են կատարում թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: