Բաժիններ՝

Ծնվել է Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան

Ծնվել է Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի երկրորդ դուստրը։ Այս մասին ինստագրամյան էջում հայտնել է Օհանյանը՝ տարածելով ընտանեկան այս լուսանկարը։

«Բարի գալուստ, Ադիրա Ռիվեր Օհանյան։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր տունը միավորվել է սիրով. երջանիկ և առողջ նորածին աղջիկ և երջանիկ ու առողջ մայրիկ: Երախտագիտության զգացում ունեմ։ Սերենա Ուիլյա՛մս, դու հիմա ինձ տվեցիր ևս մեկ անզուգական նվեր»,- գրել է Օհանյանը։

Նա նաև պատմել է ավագ դստեր` Օլիմպիայի արձագանքը փոքրիկի լույս աշխարհ գալու մասին։

«Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ ծանոթացրի Օլիմպիային իր փոքրիկ քրոջ հետ։ Ձեր խաղաղությունը գետի նման կլինի, ձեր բարեկեցությունը՝ ծովի ալիքների»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս