Telegraph-ի տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ Մեծ Բրիտանիան կենտրոնանալու ՆԱՏՕ-ի հյուսի-արևելյան սահմանների վրա: Այդուհանդերձ, վերջնական որոշում դեռ ընդունված չէ:
Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար Նիկոլայ Բալանը հրաժարական է տվել ազգային գվարդիականի կողմից իր գործընկերներին Դնեպրում գնդակահարելու դեպքից հետո, գնդի հրամանատարությունը հեռացվել է ծառայությունից։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Բալանը:
Այս պարագայում կունենանք ե՛ւ որոշումների կայացման ու իրականացման կայունություն, ե՛ւ կձերբազատվենք արտաքին ուժերի ազդեցության քայքայիչ ավելցուկից, ե՛ւ երկրի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում կհամախմբվեն ամենահամապատասխան արհեստավարժները, որոնց աշխատանքի առանցքային ու պարտադիր պայմանները կլինենճշգրիտ խոսելն ու ճիշտ գործելը։
Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն։
Իտալիայի խորհրդարանը հունվարի 27-ին, չորրորդ օրն անընդմեջ չի կարողացել ընտրել նոր նախագահ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի բնակիչների գրեթե 60 տոկոսը հանդես է գալիս Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ՝ դրանով իսկ պաշտպանելով այդ հարցկի շուրջ դաշնային կառավարության դիրքորոշումը: Այդ մասին են վկայում YouGov սոցիոլոգիական ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են հունվարի 27-ին, հաղորդել է DPA գործակալությունը:
Մեկ այլ արձանագրություն ասում է. «Կառուցվել է 1735 թ.: Սա Թահմասպ (-կուլի) խանի տարին է։ Զանգակատունը կառուցվել է Սուրապի որդի Ավանես եպիսկոպոսի հիշատակին»։ Ամենայն հավանականությամբ սա եկեղեցու զանգակատան վերակառուցման տարին է։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովստի»-ն, այս մասին հունվարի 27-ին ասել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը՝ մեկնաբանելով Sky News-ի տեղեկատվությունը, որ դաշինքի 1000 զինծառայող կարող է տեղակայել արևելյան հատվածում, այդ թվում՝ Սլովակիայում։
Ոստիկանությունն ու քննչակաան վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Ղազախստանցի հարձակվող Ալեքսեյ Ռոդիոնովը միացել է Երևանի «Ալաշկերտ»-ին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես ոնց «ջոկում» եմ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին։
Նա հայտարարել է, որ այս պահին ընդհանուր 50 երկրի, որից 45-ը ԱԳ նախարարի և 5 փոխնախարարի մակարդակով հաստատել են մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նրա խոսքով՝ 30-ից ավելի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ էլ (ՆԱՏՕ, ԵՄ) կմասնակցեն: «Շատ լուրջ ներկայացվածություն կա, առաջին ֆորումը շատ հաջող էր անցել, քանի որ բոլոր տեսան, որ ազատ միջավայր և հարթակ է:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը չի հերքել տեղեկությունը, բայց նաեւ զերծ մնացել պաշտոնապես հաստատելուց։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 27-ին մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:
Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում պայքարը սկսել են մի քանի քաշային կարգերի ներկայացուցիչներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել հոդվածի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները:
ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը եւ Մարիուշ Բլաշչակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Պենտագոնը:
Վերջին վեց օրում մինչեւ 70-ի է հասել զոհվածների թիվը Մադագասկարում, Մոզամբիկում եւ Մալավիում այն ավերածությունների, հեղեղումների եւ սողանքների հետեւանքով, որոնց պատճառն «Անա» արեւադարձային փոթորիկն է: Հունվարի 27-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP։
Ֆրանսիայում հունվարի 27-ին շուրջ 170 հանրահավաքներ ու ցույցեր են սպասվում մի քանի արհմիությունների եւ երիտասարդական կազմակերպությունների կոչով՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, որը կապված է գնաճի պատճառով բնակչության գնողունակության նվազման հետ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն ու «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը հունվարի 28-ին կաշխատեն:
Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) հունվարի 27-ին, Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, փետրվարի 1-ին առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը կձգտի պատժամիջոցների, որոնք կհարվածեն Ռուսաստանի ղեկավարության տնտեսական շահերին: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփել է անցած 6 տարիներին կատարած աշխատանքը: