Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԱԹՍ-ները «պաշտպանում են» 34 երկրների երկինքը
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը պատմական առաջընթաց է գրանցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադանայում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրանքը մեծ պահանջարկ ունի սպառազինության համաշխարհային շուկայում։ Նրա խոսքով՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը «պաշտպանում են» 34 երկրների երկինքը։
«Քանի որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր կախվածությունն օտար երկրներից նվազել է, միջազգային ասպարեզում մեր արդյունավետությունը մեծացել է։ Երբ մենք եկանք իշխանության, պաշտպանական արդյունաբերության ոլորտում 80 տոկոսով կախված էինք ուրիշներից»,- ասել է նա:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան էպոս է գրում պաշտպանական արդյունաբերության ոլորտում և որ Թուրքիան սեփական նախագծով ազգային սուզանավ կառուցելու գործընթացում է։ «Թուրքիան արդեն աշխարհի երեք առաջատար երկրներից մեկն է անօդաչու թռչող սարքերի ոլորտում»,- ընդգծել է Էրդողանը։