Բանակը ծնունդն է մեր ժողովրդի ազատատենչ ոգու և իր աստվածատուր իրավունքների արդարացի իրացման:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն անորակ հրթիռների մատակարարման առիթով հարուցված քրեական գործով ԱԱԾ-Ն հարցաքննել է դեռեւս 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատված պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին:
Հասարակական կազմակերպություններին տրվող գումարը նվազեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ գործադրին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ կառավարության երեկվա՝ հունվարի 27-ի նիստի ժամանակ է հարցը քննարկվել, բայց այն եղել է չզեկուցվողների շարքում, ավելին՝ որոշման երկրորդ ու երրորդ կետերը «հույժ գաղտնի» են եղել։
Իշխող թիմում ՀՀ նախագահի առայժմ մեկ անուն է շոշափվում՝ Արայիկ Հարությունյանի անունը, սակայն այս թեկնածությունն արդեն իսկ հանրային սուր քննադատության է արժանացել եւ ՔՊ թիմում էլ են դեմ նրան: ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Քաղպայմանագրում միանշանակ չեն ընդունել:
Կաթնամթերքի շուկայում առաջիկայում լուրջ գնաճ է լինելու. այս մասին բանավոր զրույցներում զգուշացնում են տնտեսվարողները։ Սրան նպաստելու է նաեւ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Տեղեկացնենք, որ փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։
Բարձրաստիճան պաշտոնյաները բանակի 30-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել են Եռաբլուր. ՈՒՂԻՂ։
Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատկերացնու՞մ եք. այս գրառման համար մի սովորական քաղաքացու վրա հարուցվել է քրեական գործ տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածով՝ թիվ ****1422 քրգործը։
COVID-19 կորոնավիրուսով ախտահարման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 27-ի առավոտվա դրությամբ հասել է 362 միլիոն 467 հազար 496-ի: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 626 հազար 855 մարդու:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շամախյան փողոցի 26-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում ապօրինի զենք-ռազմամթերք և թմրանյութ է պահում:
ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) «Գլոբալ բնապահպանական հեռանկար» վեցերորդ զեկույցը ցույց է տալիս, որ գլոբալ բնապահպանական խնդիրների դեմ պայքարի համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում: Հունվարի 27-ին այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԵՊ-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ինգեր Անդերսոնը ՏԱՍՍ-ում զեկույցի շնորհանդեսի ժամանակ։
Կեղևազրկել երկու հատ լայմ, հեռացնել նաև դառը սպիտակ շերտը: Մյուս երկու լայմերը թողնել կեղևով, կտրել միայն ծայրերը:
Զվարթնոց օդանավակայանում ՊՇՌ թեստի կեղծ սերտիֆիկատների և պատվաստված լինելու կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու, իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով հարուցվել են քրեական գործեր:
Մինչև փառքի գագաթին հասնելը Սինատրան ցմահ պայմանագիր էր կնքել Թոմաս Դորսիի հետ, ըստ որի՝ պետք է շահույթի 50 տոկոսը տար նրան: Հետագայում Սինատրան ցանկանում էր լուծարել այդ պայմանագիրը, սակայն չուներ այդ հնարավորությունը: Այնուամենայնիվ, հետագայում Դորսին ինքը լուծարեց պայմանագիրը: Ամենայն հավանականությամբ, գործին էր խառնվել մաֆիան:
Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) նախկին գլխավոր իմամ (մահմեդական հոգևորական), Մարմարայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Մեհմեդ Բոյնուքալընի՝ Twitter-ում արած գրառումը քննարկումների առարկա է դարձել Թուրքիայում։
Խափանման միջոցը` կալանք:
«Պատվաստանյութի չորրորդ սրսկումը կարվի այն պայմանով, որ երրորդ դեղաչափի ստացման պահից անցել է չորս ամիս»,- հավելել են նախարարությունում:
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր վարակումների ամենամեծ թիվը: Համաձայն առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝մեկ օրում գրանցվել է 1809 նոր դեպք:
Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը:
Արամայիս Հարությունյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա: Այս մասին հունվարի 27-ին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
Ինչ լավ է, որ պատերազմում պարտվել է հեռավոր Բրիտանիան, կորոնավիրուսն էլ է հեռավոր Բրիտանիայում, մի խոսքով՝ իրենք, իրենց դարդերը…»
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը Սիրիայի հարցով մնում է օրակարգում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևի նախագծի քննարկումը՝ ԵԽԽՎ-ում․ ՈՒՂԻՂ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հույս ունի, որ 2022 թվականի վերջին յուրաքանչյուր երկրում պատվաստված կլինի բնակչության 70 տոկոսը։ Հունվարի 27-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 27-ին հեռախոսազրույց կանցկացնի իր ամերիկացի գործընկերոջ՝ Ջո Բայդենի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ- Նովստի»-ն։
Զեկուցողներին եմ ներկայացրել եմ փաստերը ադրբեջանական զինված ծառայողների կողմից Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում Հայաստանի բնակիչների իրավունքների խախտումների (գողություններ, կրակոցներ, արոտավայրերի հրդեհում, տեսախցիկներով քաղաքացիական տների դիտարկում և այլն) մասին:
Ըստ տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրակամ փոփոխությունների հանձնաժողովի անդամների մտքերից.
Արմեն Սարգսյանն իր վարքագծով ու գործելակերպով եղել է լիդերին ոչ բնորոշ որակներ ունեցող անձնավորություն: Դրա անմիջական վկայությունն էր 2018 թվականի դրոշափոխությունն ու ամբողջովին վարչապետի ուղիղ ազդեցության տակ գործունեություն ծավալելը: Զբաղեցնելով երկրի բարձրագույն պետական պաշտոնը, ունենալով հեղինակություն, միջազգային կապեր` Արմեն Սարգսյանը դրանք ի նպաստ Հայաստանի օգտագործելու փոխարեն հանդուրժեց քաղաքական իշխանությունների կողմից մինչև պատերազմն ու պատերազմի ընթացքում վարած սխալ քաղաքականությունը, վարչական ռեսուրսների օգտագործումը համապետական ու ՏԻՄ ընտրություններում, դատարանների, մամուլի նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական այլախոհներին քրեական հետապնդումների անհիմն ենթարկելը, Հայ առաքելական եկեղեցուն վարկաբեկելը: