«Մենք կշարունակենք մեր ջանքերն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել 2022-ի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Մենք հավատում ենք, որ վերջապես ի հայտ կգան այն պայմանները, որոնք հնարավորություն կտան կրկին վերականգնել դիվանագիտական գործընթացը»։

Շեշտվում է, որ այս ըմբռնումով Անկարան շարունակվում է հանդես գալ կողմերին ուղղված անհրաժեշտ առաջարկություններով։

Միևնույն ժամանակ նշվում է, որ հակամարտության կործանարար ազդեցությունն Ուկրաինայի վրա աստիճանաբար մեծանում է, իսկ բացասական հետևանքները տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ խորանում։

«Մենք կշարունակենք մեր ջանքերը Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա արդար և մշտական ​​լուծման հասնելու համար», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքստում։

Տեսանյութեր

Լրահոս