
Թուրքիան Եվրոպայի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող երկիրն է

Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ «Eurostat»-ը հրապարակել է Եվրոպայի ամենաերիտասարդ և ամենատարեց բնակչություն ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակված տվյալների՝ Եվրոպայի ամենաերիտասարդ բնակչություն ունեցող երկիրը Թուրքիան է։ Նշվում է, որ Թուրքիային հաջորդում են Կիպրոսը, Իռլանդիան և Դանիան։
Իսկ ամենատարեց բնակչություն ունեցող երկիրն Իտալիան է։
Ավելի վաղ Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել էր Թուրքիայի երիտասարդ բնակչություն ունեցող շրջանները, ըստ որի՝ երիտասարդ բնակչությունը հիմնականում տարածված է Թուրքիայի արևելյան շրջաններում, իսկ ամենաքիչը՝ Էգեյան և Սև ծովի հատվածներում։
2022-ին Թուրքիայի բնակչությունը կազմել է 84 մլն, որից 12 միլիոնը կազմում են 15-24 տարիքային խմբի քաղաքացիները։