Բեռնատարների տարանցումից Վրաստանի եկամուտն աճել է

2024 թվականի հունվարին Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարներով փոխադրումից ստացված եկամուտն աճել է գրեթե 10 տոկոսով։ Համաձայն համախմբված բյուջեի եկամուտների, 2024 թվականի հունվարին բեռնատարներով փոխադրումից ստացվել է 13 մլն 220 հազար 912 լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 12 մլն 041 հազար 350 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ այդմ՝ 2024 թվականի հունվարին բյուջեում ճանապարհների օգտագործման վճարներից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9,8 տոկոսով։

Առկա ֆինանսական ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ 2024 թվականի հունվարին Վրաստանի միջանցքը հատել է 37 հազար 774 բեռնատար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 34 հազար 403 բեռնատար։

Ի դեպ, Վրաստանի սահմանին բեռնատարների ճանապարհօգտագործման վճարը կազմում է 350 լարի։ Նշված սակագինը գործում է 2022 թվականի հունիսի 20-ից։ Մինչ այդ վարորդները վճարում էին 200 լարի։

Տեսանյութեր

Լրահոս