Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան փետրվարի 28-ին հայտարարել է, որ Տոկիոն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Կենտրոնական բանկի նկատմամբ: Այդ մասին հաղորդում են ճապոնական եւ արեւմտյան ԶԼՄ-ները:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մարտի 1-ին աշխատանքային այցով կժամանի Լեհաստան:
Ռուսաստանն աշխատում է ԵՄ-ի այն երկրներից քաղաքացիների վերադարձի հարցով, որոնք փակել են ավիահաղորդակցությունը:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 28-ին Ելիսեյան պալատում կընդունի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ Ուկրաինայի իրադրության պատճառով Եվրոպայի տնտեսական ինքնիշխանության քննարկման համար: Փետրվարի 28-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը(AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Twitter-յան իր էջում գրել է, որ ՆԱՏՕ–ն ավելացնում է Ուկրաինային աջակցությունը։ Խոսքը հակաօդային պաշտպանության հրթիռների, հակատանկային զինատեսակների, ինչպես նաև մարդասիրական ու ֆինանսական օգնության մասին է։
Վլադիմիր Պուտինն անտարբեր է Արևմուտքի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցներին, դրանք բավականին անհեթեթ են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է rbc.ru-ն։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։
Հարություն Մեսրոբյանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՈՒՂԻՂ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման ֆոնին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հավաստիացրել է, որ կառավարությունը պատրաստվել է պատժամիջոցներին և մոտ ժամանակներս կներկայացնի տնտեսությանն աջակցելու ծրագիրը:
Ուկրաինան կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ, երկուշաբթի օրն առավոտյան տեսաուղերձով հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք Եվրամիությանն ենք դիմում նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության խնդրանքով»,-հայտարարել է նա:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավոր կկատարի Կամո Քոչունցը: «Փաստինֆո»-ին լուրը հաստատեցին ՊՆ-ից:
Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։
Տեղեկացնում ենք, որ մարտի 5-ին (շաբաթ օրը) ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը աշխատելու է բնականոն ռեժիմով։
Բելառուսի Գոմելի մարզի տարածքում մեկնարկել են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն, ռուսական կողմը ժամանել է Բելառուս դեռ փետրվարի 27-ին: Ուկրաինայի պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր` դրանք մեկնարկելուց երկու ժամ առաջ:
2021թ. մայիսի 27-ին ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունը Բաքվում ավարտվել է։
Գիտեի, որ չենք ընդունելու, այս քաղաքական թիմից այլ բան սպասել անիմաստ էր. Արեգնազ Մանուկյան:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է ապակառուցողական գործողությունների և երկիրը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ:
ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի համար Մարաղայի ջարդերը պարզապես վայրենություն է եղել:
Նավթի գները երկուշաբթի օրը կտրուկ աճում են Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ նորությունների ֆոնին, որոնք սահմանափակում են ռուսաստանյան առանձին բանկերի՝ SVIFT-ից օգտվելու հնարավորությունը։
Տիկին Դավոյան, հարցս շատ պարզ էր և պետք է հասկացվեր. Արեգնազ Մանուկյան։
Արփի Դավոյանը հեգնում է՝ սկսեք համիդյան ջարդերից:
Այդ քննարկումները ինչպե՞ս են ծավալվել. Արփի Դավոյան։
«Ուկրաինայի պատերազմի 4-րդ օրը մենք նորից կրկնում ենք մեր նախագահի կոչը: Ռուսաստանը անհապաղ պետք է դադարեցնի հարձակումները և սկսի հրադադարի շուրջ բանակցությունները»,-ասել է Քալընը, ավելացնելով, որ «Թուրքիան ամեն ինչ կանի, որ Ուկրաինայի ժողովուրդը չտառապի այս անօրինական պատերազմում»:
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։
Մարաղան Ձեզ համար ադրբեջանակա՞ն է. Արեգնազ Մանուկյանը՝ Վլադիմիր Վարդանյանին։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բրելը դաշինքի 27 երկրների պաշտպանության նախարարների (ՊՆ) ղեկավարների արտակարգ հանդիպում է հրավիրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով: Բորելի խոսքով՝ նախարարները կքննարկեն Ուկրաինայի կարիքները:
ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն կոմերցիոն թռիչքներով Ռուսաստանից անհապաղ հեռանալու հարցը, հայտնում է Reuters-ը։ Հայտարարության մեջ Պետդեպարտամենտը վկայակոչել է ավիաընկերությունների աճող թիվը, որոնք չեղարկում են թռիչքները, եւ երկրները, որոնք փակում են իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար Ուկրաինա ներխուժումից հետո:
Ռուս զինվորականներն օդային գերակայություն են ձեռք բերել Ուկրաինայի ամբողջ տարածքում, երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է interfax.ru-ն։